Անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման վերաբերյալ որոշում

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման,շրջանառության, արժեկտրոնների վճարման և մարման կարգն ու պայմանները


2018թ. ապրիլի 05-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը  որոշում է կայացրել մինչև 2018թ. ապրիլի 10-ը «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի չորս բաժնետերերին վճարել 2017թ. տարեկան արդյունքներով հաստատված շահութաբաժիններ:

Շահութաբաժինները՝ համամասնորեն ըստ իրենց բաժնեմասերի, բաշխվել և վճարվել են ընկերության  չորս  բաժնետերերին ս.թ. ապրիլի 06-ին:


2018թ. ապրիլի 05-ին կայացած «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ հաստատվել է Ընկերության ֆինանսատնտեսական  գործունեության արտաքին աուդիտ իրականացրած «ԳՐԱՆՏ ԹՈՐՈՆԹՈՆ» ՓԲԸ անկախ աուդիտորական կազմակերպության  կողմից ստուգված և հաստատված Ընկերության 2017թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունները և եզրակացությունը:

 

Հայտարարություն անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին 


«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ -ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի արժեկտրոնների վճարման և մարման ժամանակացույց 


Գնի հաշվարկման բանաձև


Տեղեկացնում ենք, որ AMGLBLB21ER5 տարբերակիչ ծածկագրով 17.11.15թ. տեղաբաշխած 10.000 հատ 100 ԱՄՆ դոլար մեկ արժեթղթի անվանական արժեքով պարտատոմսերի մարումը իրականացվել է 17.11.17թ

 

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման,շրջանառության, արժեկտրոնների վճարման և մարման կարգն ու պայմանները

Որոշում «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման մասին

 

2017թ. մայիսի 17-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհուրդը որոշում է կայացրել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից “AR Magic” և “Webex technologies” սթարթափ թիմերի կողմից ստեղծվելիք կազմակերպություններում ներդրում կատարել յուրաքանչյուրում 9.99% բաժնեմասի դիմաց՝ 5 000 000 ՀՀ դրամ գումարի չափով:


2017թ. ապրիլի 14-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը  որոշում է կայացրել մինչև 2017թ. ապրիլի 20-ը «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի չորս բաժնետերերին վճարել 2016թ. տարեկան արդյունքներով հաստատված շահութաբաժիններ: 
Շահութաբաժինները վճարվել են 2017թ. ապրիլի 18-ին:

 

Տեղեկացնում ենք, որ 2016 թ.-ի նոյեմբերի 17-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի (GLBLB2, AMGLBLB12ER4) առևտուրը Բորսայի պարտատոմսերի ազատ շուկայում (Cbond) դադարեցվել է` դրանց շրջանառության ժամկետը լրանալու հիմքով:

 

08.09.2016թ. կայացած Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ՝ լրացուցիչ  բաժնետոմսերի թողարկման միջոցով, համալրվել է  Ընկերության կանոնադրական կապիտալը  500 000 000 ՀՀ դրամով:ՀՀ Կենտրոնական Բանկը 22.09.2016թ. գրանցել է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն որի Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանվում է 1 500 000 000 ՀՀ դրամ: 

Թարմացվել է՝ 19/10/2018 13:59:40