«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը (համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 26.10.2010թ թիվ 267Ա որոշմամբ)  ձևավորվել է «Վաշինգթոն Քափիթալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ և «Կրեդիտ Յունիոն» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ  միաձուլման արդյունքում, ինչպես նաև ընդլայնվել է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «ՋԻ ԷՖ ՍԻ ՋԵՆԵՐԱԼ ՖԱՅՆԵՆՇԼ ԸՆԴ ՔՐԵԴԻԹ ՔՈՄՓԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի միացման ձևով վերակազմակերպման արդյունքում՝ մասնակիցների/բաժնետերերի համատեղ ընդհանուր ժողովի 2014թ. հունիսի 09-ի որոշմամբ (արձանագրություն թիվ 03):

Ներկայումս Ընկերությունը հանդիսանում է «ԿՐԵԴԻՏ ՅՈՒՆԻՈՆ», «ՎԱՇԻՆԳԹՈՆ ՔԱՓԻԹԱԼ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունների և «ՋԻ ԷՖ ՍԻ ՋԵՆԵՐԱԼ ՖԱՅՆԵՆՇԼ ԸՆԴ ՔՐԵԴԻԹ ՔՈՄՓԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի իրավահաջորդը:

Ընկերությունը՝ հանդիսանալով ունիվերսալ վարկային կազմակեպություն, իրականացնում է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով և Կանոնադրությամբ սահմանված ֆինանսական գործառնությունները՝ ՀՀ կետրոնական բանկի թիվ 35 լիցենզիային համապատասխան:

Ընկերության հիմնադիր կազմակերպություններից

  1. «Կրեդիտ Յունիոն» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ՝ իր գործունեությունը ծավալել է հիմնականում իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների  ֆինանսավորման և սպառողական վարկավորման շուկայում,
  2. «Վաշինգթոն Քափիթալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ՝ մասնագիտացված է եղել բացառապես Հայաստանի Հանրապետության հիփոթեքային վարկավորման շուկայում,
  3. «Ջի Էֆ Սի Ջեներալ Ֆայնենշլ Ընդ Քրեդիթ Քոմփանի» ՈՒԿՎ ՍՊԸ՝ մասնագիտացված է եղել բացառապես Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսական վարկավորման շուկայում:

Ընկերությունը «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով և Կանոնադրությամբ սահմանված ֆինանսական գործառնությունների շրջանակներում իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկավորում:

Ընկերությունը անդամակցում է «Վարկային կազմակերպությունների միությանը»:

Ընկերությունը, հավատարիմ մնալով իր ռազմավարությանն ու իրականացվող  քաղաքականությանը, անդամակցում և համագործակցում է ՀՀ գործող մի շարք հաստատությունների հետ: Մասնավորապես՝

Հիփոթեքային վարկավորման շուկայում Ընկերությունը համագործակցում է

  • «Գերմանահայկական հիմնադրամ ծրագրի կառավարման գրասենյակի» Հայաստանյան ներկայացուցչության հետ,
  • «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպության հետ,
  • «Բնակարան երիտասարդներին» վերաֆինասավորող վարկային կազմակերպության հետ:

Գյուղատնտեսական վարկավորման շուկայում Ընկերությունը համագործակցում է

  • Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (ԳԶՄՀ)
  • «Արտասահմանյան  ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ (ԱՖԾԿԿ), որը հանդիսանում է ՀՄՀ իրավահաջորդը
  • «Գյուղատնտեսական ֆինանսավորման կառույց» ԾԻԳ (IFAD)

Թարմացվել է՝ 16/08/2017 13:04:20