Արժեթղթերի սեփականատիրոջ Ա.Ա.Հ. (անվանում) | Բաժնեչափ | Արժեթղթերի քանակը |
Էդուարդ Մուրադի Մարության | 50% | 1,000,000 |
Արայիկ Ռազմիկի Կարապետյան | 44,97% | 899,599 |
Դարբինյան Հայկ Կարենի | 5.02005% | 100,401 |
Էդուարդ Մուրադի Մարությանը ծնվել է 08.09.1973թ. Երևանում, 1995թ.-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1994-1995թթ. աշխատել է «Արարատ» Փայատիրական բանկում որպես գլխավոր տնտեսագետ, այնուհետ արտարժութային գործառնությունների բաժնի պետ, 1995-1996թթ. «Սիփանբանկ» ՓԲԸ-ում գործադիր տնօրենի տեղակալ, 1998-1999թթ. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում որպես արտարժույթի և փոխարկությունների վարչության պետ, այնուհետ դիլինգ կենտրոնի տնօրեն, իսկ 1999-2005թթ զբաղեցրել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահի տեղակալի պաշտոնը: 2005թ.-ից հանդիսանում է «ՌԵՆԵՍԱ ներդրումային ընկերություն» ՓԲԸ-ի բաժնետեր և 2011թ-ից նաև խորհրդի նախագահ, 2010թ,-ից «Գլոբալ Կրեդիտ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ բաժնետեր և խորհրդի նախագահ:
Արայիկ Ռազմիկի Կարապետյանը ծնվել է 22.01.1965թ. Երևանում: 1988թ.-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1988-1991թթ աշխատել է Արագածոտնի շրջանի ագրովարչությունում, 1992-1996թթ «Կ.Ա.Ռ.» ՓՁ-ում, 1997-1998թթ. ՀՀ Էներգետիկայի և վառելիքի նախարարությունունում` Ֆին.վարչության գլխավոր տնտեսագետ, 1998-2006թթ. «Հայինվեսբանկ» ՓԲԸ-ում Վարչության նախագահի տեղակալ, 2006թ.-ից մինչ օրս հանդիսամնում է «Ռենշին» ՍՊԸ մասնակից, խորհրդի նախագահ: 2009թ.-ից հանդիսանում է «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ բաժնետեր, խորհրդի անդամ, իսկ 2011թ.-ից՝ «ՌԵՆԵՍԱ ներդրումային ընկերություն» ՓԲԸ-ի բաժնետեր;