• Ամիս
    Առավելագույն ժամկետը
  • Դրամ
    Վարկի առավելագույն չափը
  • Հաճախորդ
    Ստացել է վարկ

՛՛ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ՛՛ ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն իրականացնում է ինովացիոն ստարտափների ֆինանանսավորման ծրագիր, որի նպատակն է մատչելի վարկավորման և վենչուրային կապիտալ ներդրումների իրականացման միջոցով աջակցել տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին/ ընկերություններին կյանքի կոչելու այդ գաղափարները՝ դարձնելով դրանք եկամտաբեր բիզնես:

Նորարարական գաղափարներով զինված բոլոր թիմերը/ ընկերությունները հրավիրվում են մասնակցելու 2017թ. մարտի 23-ից մեկնարկող ՛՛ԳԼՈԲԱԼ ՍՏԱՐՏԱՓ՛՛ մրցույթին, որի ընթացքում ՏՀՏ (ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ), ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում և էլեկտրոնիկա), մաքուր տեխնոլոգիաների, տուրիզմի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում նորարարություն առաջարկող և մրցութային հանձնաժողովի կողմից ընտրվող  մասնակիցները կստանան համապատասխան աջակցություն ՛՛ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ՛՛ ՈւՎԿ ՓԲԸ և ՛՛ՌԵՆԵՍԱ՛՛ ՓԲԸ կողմից համապատասխանաբար մատչելի վարկի և/կամ կապիտալ ներդրման տեսքով:

Ովքե՞ր կարող են մասնակցել.

Մրցույթին կարող են մասնակցել տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող, ճարտարագիտության, տուրիզմի և գյուղատնտեսական ոլորտներում նորարարություն առաջարկող հայաստանյան սկսնակ և գործող ընկերությունները և/կամ թիմերը:

Ինչպե՞ս դիմել.

Շահագրգիռ բոլոր ստարտափ ընկերությունները կարող են դիմել լրացնելով համապատասխան դիմում-հայտը, բյուջեն և այլ փաստաթղթերը, ներբեռնելով դրանք ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ ՈւՎԿ ՓԲԸ՝ www.globalcredit.am  վեբ կայքից և ուղարկելով դրանք [email protected] էլեկտրոնային հասցեին: 

Ստարտափ գաղափարների ընդհանուր նկարագիրը անհրաժեշտ է տրամադրել նաև PowerPoint սլայդերի ֆորմատով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 13-ը: 

Ժամանակացույց 

  • Ապրիլի 13 - Հայտերի ներկայացման վերջնաժամկետ 
  • Ապրիլի 18 - Վերջին փուլ անցած ընկերությունների ընտրություն
  • Ապրիլի 28 – Մրցույթ (պրեզենտացիայի ներկայացում)
  • Մայիսի 2 - Հաղթողների ընտրություն
  • Վերջնական փաստաթղթերի ներկայացում, պայմանագրի կնքում
  • Փուլային ֆինանսավորում
  • Մոնիտորինգ

 Դիմում-հայտ

Ծրագրի բյուջե

Ուղեկցող նամակ

Ինչպե՞ս ստանալ վարկը
  • Դիմում
  • Փաստաթղթերի հավաքագրում
  • Գումարի ստացում
ՎԱՐԿԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ