Փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տրամադրվող վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ

Տեսնել

Փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Տրամադրվող վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

որտեղ,

i  -  տարեկան փաստացի տոկոսադրույքն է
A - տրամադրվող վարկի սկզբնական գումարն է
n- վարկառուի կողմից վարկի մարմանն ուղղված վճարումների (ներառյալ վարկի գումար, տոկոսագումար, այլ վճարումներ) քանակն է
N - վարկի մարմանն ուղղված վերջին վճարի թիվն է
Kn- ցույց է տալիս վարկառուի կողմից վարկի ստացման պահին և վարկի գործողության ընթացքում հերթական n-րդ վճար(ներ)ի (վարկի գումար, տոկոսագումար, վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկառուի կողմից կատարված բոլոր այլ վճարումներ) գումարը
Dn- ցույց է տալիս վարկի ստացման (վարկային պայմանագրի կնքման) օրվանից մինչև վարկի գումարի հերթական` n-րդ մարման օրը ներառյալ, ընդ որում վարկի տրամադրման օրը չի ներառվում հաշվարկում:

Տրամադրվող վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ

Օրինակ 1.

- տրամադրվող վարկի գումար                       -   1.500.000 ՀՀ դրամ
- վարկի մարման ժամկետ                             -   24 ամիս
- տարեկան անվանական  տոկոսադրույք          -   22%
- վարկի մարման ձև                                      -   անուիտետ
- վարկի տրամադրման օրը վարկառուի կողմից կատարվող ծառայության վճարներ (միանվագ)`

  • վարկային հայտի ուսումնասիրության վճար         -   10.000 ՀՀ դրամ
  • վարկային հայտի սպասարկման միջնորդավճար    -   15.000 ՀՀ դրամ

- վարկի տրամադրման հետ կապված վարկառուի կողմից   կատարված   այլ   միանվագ  վճարներ`

  • գույքի գնահատման միանվագ վճար              -  15.000 ՀՀ դրամ

Վերը նշված վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի մեծությունը կկազմի 27,94%:

Օրինակ 2.

- տրամադրվող վարկի գումար                    -   3.000.000 ՀՀ դրամ
- վարկի մարման ժամկետ                            -  36 ամիս
- տարեկան անվանական  տոկոսադրույք        -  21%
- վարկի մարման ձև                                      -  անուիտետ
- վարկի տրամադրման օրը վարկառուի կողմից կատարվող ծառայության վճարներ (միանվագ)`

  • վարկային հայտի ուսումնասիրության վճար            -   10.000 ՀՀ դրամ
  • վարկային հայտի սպասարկման միջնորդավճար      -   24.000 ՀՀ դրամ

- վարկի տրամադրման հետ կապված վարկառուի կողմից   կատարված   այլ   միանվագ  վճարներ`

  • գույքի գնահատման միանվագ վճար              -  15.000 ՀՀ դրամ

Վերը նշված վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի մեծությունը կկազմի 24,64%:

Օրինակ 3.

- տրամադրվող վարկի գումար                         -   6.000.000 ՀՀ դրամ
- վարկի մարման ժամկետ                              -   48 ամիս
- տարեկան անվանական  տոկոսադրույք           -   19%
- վարկի մարման ձև                                      -   անուիտետ
- վարկի տրամադրման օրը վարկառուի կողմից կատարվող ծառայության վճարներ (միանվագ)`

  • վարկային հայտի ուսումնասիրության վճար         -   10.000 ՀՀ դրամ
  • վարկային հայտի սպասարկման միջնորդավճար   -   42.000 ՀՀ դրամ

- վարկի տրամադրման հետ կապված վարկառուի կողմից   կատարված   այլ   միանվագ  վճարներ`

  • գույքի գնահատման միանվագ վճար              -  20.000 ՀՀ դրամ

Վերը նշված վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի մեծությունը կկազմի 21,57%:

Օրինակ 4.

- տրամադրվող վարկի գումար                        -     8.000.000 ՀՀ դրամ
- վարկի մարման ժամկետ                              -    54 ամիս
- տարեկան անվանական  տոկոսադրույք           -   18%
- վարկի մարման ձև                                      -   անուիտետ
- վարկի տրամադրման օրը վարկառուի կողմից կատարվող ծառայության վճարներ (միանվագ)`

  • վարկային հայտի ուսումնասիրության վճար        -   10.000 ՀՀ դրամ
  • վարկային հայտի սպասարկման միջնորդավճար  -   56.000 ՀՀ դրամ

- վարկի տրամադրման հետ կապված վարկառուի կողմից   կատարված   այլ   միանվագ  վճարներ`

  • գույքի գնահատման միանվագ վճար              -  30.000 ՀՀ դրամ

Վերը նշված վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի մեծությունը կկազմի 20,29%:

Թարմացվել է՝19/05/2016 11:26:46