Համագործակցություն «Իդրամ» ՍՊԸ հետ
«Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության և «Իդրամ» ընկերության համագործակցության արդյունքում, այսուհետ ԻԴՐԱՄ հաշիվը հնարավոր կլինի համալրել «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ից ստացած վարկի միջոցով:
«Գլոբալ Կրեդիտի» նոր ծառայության շնորհիվ՝ «Իդրամ»-ի օգտատերերը կարող են դիմել և վայրկյանների ընթացքում վարկ ստանալ իրենց հաշվին օրվա յուրաքանչյուր պահի ցանկացած վայրից: Իրենց հաշիվը վարկի միջոցով համալրել կարող են «Իդրամ»-ի Պրեմիում օգտատերերը, ովքեր համակարգում նույնականացված են գործող անձնագրով: Ծառայությունը նրանց համար հասանելի է ինչպես ԻԴՐԱՄ բջջային դրամապանակով, այնպես էլ www.idram.am կայքում:
Վարկի տրամադրման որոշումը կայացնում է «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ն՝ ԱՔՌԱ վարկային բյուրո ուղարկվող հարցման միջոցով (վարկի ստացման վերաբերյալ որոշումը հիմնվում է Հաճախորդի վարկային պատմության և «Իդրամ»-ում շրջանառություն ունենալու վրա): Վարկի տրամադրման հաստատումը ստանալուց և պայմանագիրն առցանց կնքելուց հետո գումարն անմիջապես փոխանցվում է ԻԴՐԱՄ հաշվին, որից այն հնարավոր է կանխիկացնել կամ օգտագործել առցանց եղանակով՝ իրականացնելով վճարումներ և փոխանցումներ:
Վարկատեսակի անվանում | «Իդրամ» վարկեր |
Վարկառուի տարիքը | 25-55 |
Վարկի գումարներ | 6 000 ՀՀ դրամ, 10,000 ՀՀ դրամ, 20,000 ՀՀ դրամ, 40,000 ՀՀ դրամ, 80,000 ՀՀ դրամ և 100,000 ՀՀ դրամ |
Վարկի ժամկետը | 12 ամիս |
Տրամադրման կարգը | անկանխիկ |
Տարեկան անվանական տոկոսադրույքը | 0% |
Օրական սպասարկման վճար | վարկի մնացորդային գումարի նկատմամբ 0.5%-ի չափով |
Վարկի մարումը | ժամկետի վերջում |
Սպասարկման վճարի վճարումը | յուրաքանչյուր ամիս, հաշվարկված ըստ օրերի քանակի |
Հայտի ուսումնասիրման վճար | չի կիրառվում |
Վարկի վաղաժամ մարում | տույժեր չեն կիրառվում |
Ժամկետանց գումարի տույժ | 0.05% օրական |
Ժամկետանց տոկոսի տույժ | 0.08% օրական |
Էական պայմանների ընդհանրական թերթիկ
Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամարդում է Անհատական թերթիկ
* - ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ,ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ձԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ և ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԷՋՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ
«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`www.fininfo.am
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»
ՁԵՐ ՎԱՐԿԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԱՆՎՃԱՐ Է
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ