Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան
Առաջնային շուկա | Երկրորդային շուկա | |
Վարկառու | 18 – 35 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձ, ում ամուսինը հանդիսանում է ՀՀ քաղաքացի | |
Համավարկառու | Վարկառուի ամուսինը և նրանց երկուսի ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը (ընտանիքի անդամներ են համարվում` ամուսինը, վարկառուի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայրները) | |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ | |
Վարկի տրամադրման տոկոսադրույքը | 7.5% | Ք.Երևան - 7.5% (2% սուբսիդավորվող)` 5.5% ՀՀ մարզերում - 8.5% (4% սուբսիդավորվող)` 4.5% |
*Տարեկան փաստացի տոկոսադրույք | 5.29% - 9.6% | 5.29% - 9.6% |
Երիտասարդ ընտանիք | ընտանիք, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 70 տարեկանը կամ երեխա ունեցող միայնակ ծնող, որի տարիքը չի գերազանցում 35 (ներառյալ) տարեկանը | |
Վարկի նպատակ | Գոյություն ունեցող կամ կառուցապատման ընթացքում գտնվող բնակելի անշարժ գույքի ձեռքբերում մշտական բնակության նպատակով | Գոյություն ունեցող (80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող) բնակելի անշարժ գույքի ձեռքբերում մշտական բնակության նպատակով |
Վարկի ժամկետ | 120 - 240 ամիս | |
Վարկի նվազագույն գումար | 2,000,000 ՀՀ դրամ | 2,000,000 ՀՀ դրամ |
Վարկի առավելագույն գումար | 1. Երևանում և ՀՀ մարզերում՝ 27.5 միլիոն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 80% | 1. Երևանում և ՀՀ մարզերում` 22.5 միլիոն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 70%։ |
2.Երևանում և ՀՀ մարզերում՝ 27.5 միլիոն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 92.5%-ը, եթե բավարարված են հետևյալ պայմանները | 2. Երևանում և ՀՀ մարզերում` 22.5 միլիոն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 90%, եթե բավարարված է հետևյալ պահանջներից առնվազն մեկը. | |
ա) տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր արժեքի 80%, | ա) տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր արժեքի 70%, | |
բ) տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից ներկայացվում է նաև երաշխավորություն Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված` 1-ից 300 տեղերը զբաղեցնող իրավաբանական անձանց կողմից։ | բ) տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից ներկայացվում է նաև երաշխավորություն Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված` 1-ից 300 տեղերը զբաղեցնող իրավաբանական անձանց կողմից։ | |
գ) առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն՝ ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի 20 տոկոսի և վարկառուի կողմից 7.5 կամ ավելի տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով[2]: | գ) առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն՝ ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի 30 տոկոսի և վարկառուի կողմից 10 կամ ավելի տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով: | |
Վարկի տրամադրման ձև | Միանվագ կամ փուլային: Ընդ որում, փուլային վարկի վերջին փուլը պետք է տրամադրվի անշարժ գույքի՝ 80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունենալու դեպքում: | Միանվագ |
Վարկի մարման ձև | Ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ: | Ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ: |
Վարկի ապահովություն | Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի գրավ | Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի գրավ |
Մատչելի բնակարան | Ձեռք բերման արժեքը` ոչ ավելի, քան 30 միլիոն ՀՀ դրամ և միևնույն ժամանակ գնահատված շուկայական արժեքը` ոչ ավելի, քան 31 միլիոն ՀՀ դրամը։ | Ձեռք բերման արժեքը` ոչ ավելի, քան 25 միլիոն ՀՀ դրամ և միևնույն ժամանակ գնահատված շուկայական արժեքը` ոչ ավելի, քան 26 միլիոն ՀՀ դրամը։ |
Ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված արժեքները համեմատվում են ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության կողմից հրապարակվող անշարժ գույքի միջին գների հետ (վերջին հրապարակված տվյալների հետ)` հաշվի առնելով բնակարանի մակերեսը և գտնվելու վայրը։ Մասնավորապես, բնակարանի մակերեսի և տվյալ տարածքի համար մեկ քառակուսի մետրի միջին արժեքի արտադրյալը չպետք է գերազանցի 31 միլիոն ՀՀ դրամը։ | Ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված արժեքները համեմատվում են ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության կողմից հրապարակվող անշարժ գույքի միջին գների հետ (վերջին հրապարակված տվյալների հետ)` հաշվի առնելով բնակարանի մակերեսը և գտնվելու վայրը։ Մասնավորապես, բնակարանի մակերեսի և տվյալ տարածքի համար մեկ քառակուսի մետրի միջին արժեքի արտադրյալը չպետք է գերազանցի 26 միլիոն ՀՀ դրամը։ | |
Վարկը վերաֆինանսավորման ներկայացնելու առավելագույն ժամկետ | Վարկի վերջին մասնաբաժնի տրամադրման օրվանից մեկ ամսվա ընթացքում: | Վարկի տրամադրման օրվանից մեկ ամսվա ընթացքում: |
Վարկունակության գնահատում | Համաձայն Ստանդարտների գործող տարբերակի: | Համաձայն Ստանդարտների գործող տարբերակի: |
Պարտադիր ապահովագրություն | Գրավադրվող անշարժ գույքի և վարկառուի/համավարկառուի՝ դժբախտ պատահարից ապահովագրություն` համաձայն Ստանդարտների[3]: | Գրավադրվող անշարժ գույքի և վարկառուի/համավարկառուի՝ դժբախտ պատահարից ապահովագրություն` համաձայն Ստանդարտների: |
Վարկի գումար / գրավի գրավադրված արժեք գործակից | առավելագույնը 80% /92.5 %/ | առավելագույնը 70% /90 %/ |
ՄԵ` վարկի մարվող գումար + ապահովագր. / զուտ եկամուտ գործ.[1] | առավելագույնը 35 % | |
ԸՊԵ` ընդհանուր պարտավորություններ / զուտ եկամուտ գործ.[2] | առավելագույնը 45 % | |
Վաղաժամկետ մարման տույժ (գործում է միայն վարկի տրամադրման ամսաթվից հաշված 12 ամսվա ընթացքում) | վաղաժամկետ մարման դեպքում յուրաքանչյուր վաղաժամկետ մարվող գումարի 0.6%-ի չափով | |
Վարկի ժամկետանց մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տուգանք՝ չվճարված յուրաքանչյուր օրվա համար | օրական 0.05% | |
Ժամկետանց տոկոսագումարի գծով՝ չվճարված յուրաքանչյուր օրվա համար տույժ | օրական 0.08% | |
Վարկի գումարի տրամադրում գրավի, հիփոթեքի իրավունքի պետական գրանցման վկայականը ստանալուց | առավելագույնը 3 աշխ. օրվա ընթացքում | |
Վարկի վերաբերյալ որոշման կայացում | Անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից 3 աշխատանքային օրվա ընթացքում | |
Վարկի ձևակերպում | Անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից 7 աշխատանքային օրվա ընթացքում | |
Անհրաժեշտ փաստաթղթեր |
|
* - Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ էջում:
«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.fininfo.am
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»
ՁԵՐ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԱՆՎՃԱՐ Է
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ