«Ջերմ Օջախ» ծրագիր

Վարկի տեսակը

Էներգոարդյունավետ  Վերանորոգման Վարկ

Վարկի նպատակը

Բնակելի անշարժ գույքի վերանորոգում

Վարկառու

ՀՀ քաղաքացի

Վարկավորման գումար

275,000 - 3,000,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման արժույթը

ՀՀ դրամ

Վարկի տրամադրման ժամկետը

60-180 ամիս

Վարկի տրամադրման եղանակը

Փուլային, միանվագ

Վարկի

անվանական տոկոսադրույք

 

11 %

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք

12.13 - 12.83%

Վարկի մարման ձև

Ամբողջությամբ վճարվող անուիտետային

Վարկի անվանական տոկոսադրույքի տեսակը

Հաստատուն

Արտոնյալ ժամկետ

6-12 ամիս[1]

Դրամաշնորհ

5-15 %[2]

Վարկի տրամադրման միջնորդավճար

Վարկի գումարի 1 % չափով

Հայտի ուսումնասիրության վճար

5,000 ՀՀ դրամ

Վարկի ապահովություն

Առնվազն 1 համավարկառու[3]

Վաղաժամկետ մարման համար գանձվող տույժ  (գործում է միայն  Վարկի տրամադրման ամսաթվից հաշված 12 (տասներկու) ամսվա ընթացքում)

Վարկի պայմանագրային գումարի  10 (տասը) տոկոսից ավելի յուրաքանչյուր վաղաժամկետ մարման դեպքում յուրաքանչյուր վաղաժամկետ մարվող գումարի  0.6 (զրո և վեց) տոկոսի չափով

Վարկի ժամկետանց մայր գումարի գծով հաշվարկվող տուգանք՝ չվճարված յուրաքանչյուր օրվա համար

օրական 0.05%

Ժամկետանց տոկոսագումարի գծով հաշվարկվող տուգանք՝  չվճարված յուրաքանչյուր օրվա համար

օրական 0.08%

Վարկի հասատում

Անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից առավելագույնը 3 (երեք)  բանկային օրվա ընթացքում

Վարկի ձևակերպում

Անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից առավելագույնը 7 (յոթ)  բանկային օրվա ընթացքում



[1] Արտոնյալ ժամանակահատվածում` միայն տոկոսագումարների մարում: Արտոնյալ ժամանակահատվածի ավարտից հետո` ամբողջությամբ վճարվող անուիտետային վարկ:

[2] Վարկառուն ստանում է վարկի պայմանագրային գումարի 5 կամ 15տոկոսի, սակայն ոչ ավել քան վարկի ընթացիկ մնացորդի չափով

դրամաշնորհ, որն ուղղվում է վարկի մայր գումարի մարմանը:

- Եթե վարկի գումարի 40%-ից ավելին օգտագործվում է էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված նյութերի/պարագաների ձեռքբերման նպատակով, սահմանվում է հիմնական դասի՝ 5% դրամաշնորհ:

- Եթե վարկի գումարի 70%-ից ավելին օգտագործվում է էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված նյութերի/պարագաների ձեռքբերման նպատակով, սահմանվում է բարձր դասի՝ 15% դրամաշնորհ:

[3] Համավարկառուները հայտի ներկայացման օրվա դրությամբ չպետք է ունենան ժամկետանց պարտավորություններ,  պետք է դասակարգված լինեն «Ստանդարտ» դասով,ունենան փաստաթղթերով հիմնավորված կայուն եկամուտ :

* - Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ էջում:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԻՍԿ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ/ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ[1]: ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼԻՍ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԷՋՈՒՄ: ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԻՑ 7 ՕՐ ԱՌԱՋ ՍՊԱՌՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿ՝ ՍՊԱՌՈՂԻՆ ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԸՆՁԵՌԵԼՈՎ :

Վարկը տրամադրվում է Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ ՓԲԸ-ի գրասենյակում

ՁԵՐ ՎԱՐԿԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ Է

Թարմացվել է՝11/09/2019 17:37:53