Վարկերի տրամադրման ընթացակարգ

Վարկերի տրամադրման ընթացակարգ

ա) Վարկի տրամադրման գործընթացի առաջին փուլում Կազմակերպության վարկային մասնագետը հաճախորդի հետ անցկացնում է բանավոր հարցազրույց: Հարցազրույցի ընթացքում վարկային մասնագետը ներկայացնում է Կազմակերպության կողմից իրականացվող  վարկավորման գործընթացների տեսակները, դրանց էությունն ու պայմանները, այնուհետև պարզում հաճախորդի վերաբերյալ հնարավոր այն ամբողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է հաճախորդի վարկունակությունը հնարավորինս իրական գնահատելու և (կամ) ակնհայտորեն վարկավորման պայմաններին չհամապատասխանող հաճախորդներին սկզբնական փուլում մերժելու և բացառելու համար:

բ) Կազմակերպության կողմից առաջարկվող վարկավորման պայմաններն ընդունելու դեպքում Հաճախորդը Կազմակերպության Գործադիր տնօրենի անունով ներկայացնում է դիմում-հայտ:

գ) Հաճախորդի կողմից ներկայացված դիմումի մուտքագրման պահից վարկային բաժնի աշխատակիցը ձեռնամուխ է լինում վարկային առաջարկի ուսումնասիրությանն ու վարկային գործի (փաթեթի) կազմմանը: Մասնավորապես պահանջվում են  նվազագույնը հետևյալ փաստաթղթերը

  • հաճախորդի անձնագիրն իր պատճեով
  • տեղեկանք փաստացի բնակության վայրից`ընտանիքի կազմի վերաբերյալ
  • ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերն իրենց պատճեներով
  • տեղեկանք եկամուտների ստացման վերաբերյալ /տեղեկանք աշխատավայրից, պարբերաբար ստացվող գումարների վերաբերյալ հիմնավորում և այլն/
  • աշխատանքային պայմանագրի պատճե
  • անշարժ գույքի գրավադրման դեպքում անշարժ գույքի սեփականության վկայականն իր պատճեով
  • միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ

դ) Վարկի տրամադրման գործընթացի երրորդ փուլում վարկային մասնագետը, հավաքագրելով պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը, կատարում է հաճախորդի վարկունակության գնահատում, այդ թվում՝ կարևոր նշանակություն  տալով նաև բանավոր հարցազրույցի ընթացքում ստացված տեղեկատվության և ներկայացվող փաստաթղթերով հիմնավորված տեղեկատվության միջև համապատասխանությունը:

ե) Հաճախորդի հայտի ուսումնասիրության արդյունքում վարկային  մասնագետը կազմում է վարկային առաջարկի գնահատման եզրակացություն՝ անկախ վերջինիս դրական կամ բացասական լինելուց: Գնահատման եզրակացությունը Կազմակերպության վարկային մասնագետը ներկայացնում է նախ վարկային բաժնի պետին, այնուհետև նաև Կազմակերպության Գործադիր տնօրենի տեղակալին:

զ) Հաճախորդի  վարկային առաջարկի վերջնական որոշումը կայացվում է Կազմակերպության վարկային կոմիտեի նիստում՝ կոմիտեի համապատասխան որոշմամբ: Վարկային կոմիտեի բացասական որոշման դեպքում Հաճախորդին վերջինիս պահանջով գրավոր ներկայացնում է մերժման վերաբերյալ որոշման քաղվածք՝ իր հիմնավորումներով (անհրաժեշտ  դեպքերում  կցելով նաև որոշակի  պահանջվող  փաստաթղթեր): Կազմակերպության Վարկային  կոմիտեի դրական որոշման դեպքում, վերջինիս մասին  տեղեկանալուց հետո Հաճախորդը սահմանված դեպքերում իրականացնում է պահանջվող ապահովագրություններ, ինչպես նաև գրավադրվող գույքի շուկայական արժեքի վերջնական գնահատում:

է) Վարկային բաժնի պետը անհրաժեշտ ապահովագրության պայմանագրի օրինակը (պոլիսը) և գրավադրվող գույքի շուկայական  արժեքի գնահատման վերջնական հաշվետվությունը ներկայացնում է Կազմակերպության  գործադիր տնօրենի տեղակալին կամ գործադիր տնօրենին, որից հետո ձեռնամուխ է լինում վարկային գործարքի կնքմանն ու վարկի ձևակերպմանը:

ը) Ընդհանուր  առմամբ Հաճախորդի հայտի վերաբերյալ Կազմակերպության վերջնական որոշումը կայացվում է վարկային փաթեթը հավաքագրելու  պահից ոչ ուշ, քան, 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում: Իսկ վարկային հայտի բավարարման դեպքում վարկի ձևակերպումն իրականացվում է առավելագույնը 5 (հինգ) աշխատանքային օրվա  ընթացքում:

Զ Գ Ո Ւ Շ Ա Ց Ո Ւ Մ

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում Վարկային կազմակերպությունը գրավի առարկայի վրա տարածում է բռնագանձում` գրավի պայմանագրով սահմանված կարգով, որի արդյունքում Ձեր գույքը կարող է առգրավվել:

Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վերջիններս ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում Վարկային կազմակերպությունը պարտավորությունների մարումն կարող է իրականացնել Ձեր այլ գույքի հաշվին:

Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Թարմացվել է՝19/05/2016 11:26:46