• Ամիս
    Առավելագույն ժամկետը
  • Դրամ
    Վարկի առավելագույն չափը
  • Հաճախորդ
    Ստացել է վարկ

Ի՞նչ է Pay4me հարթակը

Pay4me.am -ը Հայաստանում առցանց վարկավորման եզակի ֆինանսական գործիք/ հարթակ է, որը մանր և միջին առևտրային կետերին հնարավորություն է տալիս մատակարարներից ձեռք բերված ապրանքների դիմաց իրականացնել առցանց վճարում: Pay4me-ի հարթակն ունի շուրջօրյա (24/7 ռեժիմով) հասանելիություն  (բջջային հեռախոսի և համակարգչի միջոցով):

Ո՞րն է ծրագրի նպատակը

Նպատակն է զարգացնել անկանխիկ վճարումները՝ նվազագույնի հասցնելով կանխիկի շրջանառությունը մատակարարի և առևտրային կետերի միջև:
 
Ինչպե՞ս է աշխատում Pay4me֊ն

• Մատակարը ձևավորում է պատվերը և առևտրի կետին նշում պատվերի գումարի չափը
• Առևտրի կետի աշխատակիցը մուտք է գործում Pay4me.am կայք
• Իր անհատական մուտքանվան և գաղտնաբառի միջոցով նույնականացվում է համակարգում
• Pay4me համակարգում առևտրային կետի աշխատակիցն ունենում է նախապես հաստատած սահմանաչափ մատակարարների հետ գործարքներ կատարելու համար
• Առևտրի կետի աշխատակիցը մատակարարների ցանկից ընտրում է մատակարարին, որի հետ ցանկանում է կատարել գործարք
• Ընտրում է մատակարարի առաքիչին և/կամ պատվերը ձևավորողին
• նշում է մատակարարից ձեռք բերվող ապրանքի դիմաց վճարվելիք գումարը, որը պետք է փոխանցվի մատակարարին
• Սեղմում է փոխանցել կոճակը
• Համակարգում գրանցված տվյալների ճշտությունը ստուգելուց հետո, գործարքը համարվում է կատարված
• Եվ՚ մատակարարը, և՚ առևտրի կետի աշխատակիցը ստանում են SMS, որտեղ նշվում է գործարքի բարեհաջող ավարտի վերաբերյալ
 

Վարկի տեսակը

Վերականգնվող վարկային գիծ

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Տրամադրման տոկոսադրույքը

18-24%

Վարկի մարման ժամկետը

12 ամիս՝ երկարաձգման պայմանով

Վարկի մարման կարգը

մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 10֊ը

Ժամկետանց պարտավորությունների նկատմամբ օրական տույժ 

0.13%

Վակի վերաբերյալ որոշման կայացում 

1 օր
 

Ինչպե՞ս ստանալ վարկը
  • Դիմում
  • Փաստաթղթերի հավաքագրում
  • Գումարի ստացում
ՎԱՐԿԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ