Pay4me
Վարկի տեսակ | Վերականգնվող վարկային գիծ մթերային խանութների համար |
Վարկի արժույթը | ՀՀ դրամ |
Վարկի սահմանաչափ | 300,000-5,000,000 ՀՀ դրամ |
Տրամադրման կարգը | անկանխիկ |
Տարեկան տոկոսադրույքը | 18-24% |
Վարկի մարման ժամկետ | 12 ամիս՝ երկարաձգման պայմանով |
Ապահովվածություն | առանց գրավի, առանց երաշխավորության |
Վարկի մարման կարգը | Հաճախորդը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, պարտավոր է վճարել նախորդ ամսվա օգտագործված մնացորդային գումարի և հաշվեգրված տոկոսագումարների հանրագումարի առնվազն 10%: Ամսվա վերջի դրությամբ մինչ այդ օրը հաշվեգրված տոկոսագումարները կապիտալացվում են: |
Վարկի սպասարկման վճար | չի պահանջվում |
Վարկի տրամադրման միանվագ վճար | չի պահանջվում |
Կանխիկացման վճար | չի գանձվում |
Վարկի հաստատում | անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից 1 աշխատանքային օրվա ընթացքում |
Նկարագիր |
Pay4me-ին Հայաստանում առցանց վարկավորման ֆինանսական hարթակ է, որն ապահովում է առևտրային կետերի (այսուհետ նաև՝ Հաճախորդ) կողմից մատակարարներից ձեռք բերված ապրանքների դիմաց առցանց վճարման իրականացումը:Pay4me-ն առևտրային կետերին տրամադրում է դրամական միջոցների շուրջօրյա (24/7 ռեժիմով) հասանելիություն ձեռք բերվող ապրանքների դիմաց առցանց (բջջային հեռախոսի և համակարգչի միջոցով) վճարում կատարելու համար: Այն հնարավորություն է ընձեռում մատակարարներին և առևտրային կետերին զարգացնել անկանխիկ շրջանառությունը՝ նվազագույնի հասցնելով կանխիկի շրջանառությունը մատակարարների և առևտրային կետերի միջև: |