Global Credit

Մրցույթի հայտարարություն

01 / 02 / 2021

  «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ը (այսուհետ՝ Ընկերություն) հայտարարում է մրցույթ Ընկերությունում գրավադրվող կամ գրավադրված անշարժ և շարժական գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված կազմակերպության ընտրության նպատակով:

  Մրցույթին  մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել բոլոր կազմակերպությունները, որոնք համապատասխանում են ստորև ներկայացված չափանիշներին:

 
  Մրցույթի մասնակից կազմակերպություններին ներկայացվող պահանջները հետևյալն են`

ա)  Շարժական և անշարժ գույքի գնահատման գործունեության լիցենզիայի առկայություն և առնվազն 3 (երեք) տարվա համագործակցություն ՀՀ տարածքում գործող թվով 3 և ավել բանկերի և (կամ) վարկային կազմակերպությունների հետ,

բ) մասնագիտական գործունեության ապահովագրության առկայություն,

գ) գույքի գնահատման որակավորում ունեցող առնվազն 2 աշխատակցի առկայություն,

դ) գնահատող լիցենզավորված ընկերության շահույթով աշխատելու փաստը,

ե) Երևան քաղաքում գտնվող անշարժ գույքի գնահատման վերջնական հաշվետվության (ակտի), ինչպես նաև անվճար նախնական գնահատման տեղեկանքի 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրման կարողություն,

զ) ՀՀ մարզերում գտնվող անշարժ գույքի գնահատման վերջնական հաշվետվության (ակտի) առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում տրամադրման կարողություն,

է) ՀՀ մարզերում գտնվող գյուղատնտեսական, արտադրական և այլ (բացառությամբ բնակավայրերի) նպատակային նշանակության հողամասերի գնահատման դեպքում, որոնց վրա առկա են այգիներ, անասնաշենքեր կամ այլ տնտեսական շինություններ, միաժամանակ միայն հողամասը (առանց այգու կամ տնտեսական շինությունների) և հողամասը իր ամբողջ պատկանելիքներով (այգի կամ տնտեսական շինություններ) գնահատվման կարողություն,

ը) ՀՀ մարզերում գյուղատնտեսական,  արտադրական կամ այլ տեսակի հողամասերի գնահատման դեպքում գնահատվող անշարժ գույքի քարտեզային տեղադիրքի հստակ տեղակայման մասին տեղեկատվության տրամադրում:

թ) շարժական գույքի գնահատման դեպքում այդ գույքի նվազագույն, միջին և առավելագույն գների ներկայացման կարողություն,

ժ) անհրաժեշտության դեպքում հանգստյան օրերին աշխատելու կարողություն:


Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել կազմակերպության info@globalcredit.am պաշտոնական էլեկտրոնային փոստին մինչև 10.02.2021 թվականը ժամը` 18:00-ն:


Մրցույթը կանցկացվի 15.02.2021 թվականին:


Մրցույթի հաղթողի հետ Ընկերությունը կկնքի համագործակցության պայմանագիր՝ 1 (մեկ) տարի ժամկետով: