Պարտատոմսերի թողարկում

14 / 11 / 2019

Տեղեկացնում ենք, որ 2019 թվականի նոյեմբերի 28-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:

Առաջին տրանշ

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով կտեղաբաշխվի 1,000,000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 6.5 (վեց ամբողջ հինգ տասնորդական) % տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 2 (երկու) տարի շրջանառության ժամկետով, 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով 10,000 (տասը հազար) հատ անվանական արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Տեղաբաշխման ժամանակ պարտատոմսերի ուղղորդիչ նվազագույն գինը սահմանվում է 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար, որից ցածր գնով պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ներկայացվող հայտերը չեն բավարարվելու:

Երկրորդ տրանշ

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով կտեղաբաշխվի 500,000,000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 9 (ինը) % տարեկան արժեկտրոնային եկատաբերությամբ, 1 (մեկ) տարի շրջանառության ժամկետով, 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով 50,000 (հիսուն հազար) հատ անվանական արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Տեղաբաշխման ժամանակ պարտատոմսերի ուղղորդիչ նվազագույն գինը սահմանվում է 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ, որից ցածր գնով պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքում ներկայացվող հայտերը չեն բավարարվելու:

Որպես տեղաբաշխող հանդես է գալիս «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն, իսկ թողարկվող պարտատոմսերի ցուցակումից հետո վերջինս իրականացնելու է նաև շուկա ստեղծողի (market maker) գործառույթներ:

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը հրապարակված է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքերում, համապատասխանաբար՝ www.globalcredit.am և www.renesa.am հասցեներով:

Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան: Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, որոնց ցանկն ու կոնտակտային տվյալները ներկայացված են www.amx.am ինտերնետային կայքում: Պարտատոմսերում ներդրում կատարելու համար անձինք պետք է նախապես դիմեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի (ՀԿԴ) հաշվի օպերատորներին՝ նրանց միջոցով արժեթղթերի դեպո հաշիվների բացման և սպասարկման համար: ՀԿԴ-ի օպերատորների ցանկը ներկայացված է «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքում՝ www.cda.am: Պարտատոմսեր ձեռք բերող անձը, նախքան ներդրում իրականացնելը, պարտավոր է նաև ցանկացած բանկում իր անվամբ բացել դրամային և/կամ դոլարային բանկային հաշիվ (նման հաշիվներ չունենալու դեպքում):

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝ +(374 11) 700 100, 700 200 կամ  «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարով՝ +(374 10) 54 83 87: