«Գլոբալ Կրեդիտ»-ը տրամադրում է երկրորդ հիփոթեք

18 / 06 / 2019

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն բոլորովին վերջերս ներդրել է բնակարանի վերանորոգման համար նախատեսված «Հիփոթեքվարկատեսակը: Վերջինի ընձեռած հնարավորությունների, պահանջարկի եւ ընդհանուր հիփոթեքային շուկայի միտումների շուրջ խոսել է «Գլոբալ Կրեդիտ»-ի Հիփոթեքային վարկավորման բաժնի ղեկավար Արսեն Զախարյանը:

- Պրն Զախարյան, հիփոթեքային վարկավորման, այդ թվում՝ բնակարանի վերանորոգման վարկերի շուկան Հայաստանում հագեցած է տարատեսակ պրոդուկտներով: Ինչո՞վ է առանձնանում ձեր առաջարկած պրոդուկտը մյուսներից:

- Իսկապես, վերանորոգման վարկերի շուկան ներկայում բավական հագեցած է, սակայն բազում հաճախորդներ դիմում են մեր կազմակերպություն՝ երկրորդ հիփոթեքային վարկը վերանորոգման նպատակով ստանալու ցանկությամբ:

Նրանք պարզաբանում են, որ «բնակարանի ձեռքբերման վարկի դեպքում վերանորոգման վարկ չեն տալիս» կամ «վերանորոգման կամ կառուցման վարկերի դեպքում որոշակի շեղվել են իրենց նախահաշվից եւ չեն ավարտել շինաշխատանքները»: Այդ իսկ պատճառով, որպես պրոդուկտի ստեղծման հիմնական գաղափար, ընտրվել է գործող հիփոթեքային վարկի առկայությունը:

Այս վարկատեսակն անհամեմատ ավելի մատչելի է սպառողական վարկերից, բացի այդ՝ տրամադրվում է շատ արագ եւ առանց ժամանակի կորստի:

- Ո՞ր թիրախային խմբին է ուղղված «Հիփոթեքվարկատեսակը, ի՞նչ պայմաններով է այն տրամադրվում, որքանո՞վ է հասանելի եւ ի՞նչ ժամանակահատվածում են միջոցները «հասնում» բանկից հաճախորդին: 

- Որպես թիրախային խումբ՝ ընտրվել են այն հաճախորդները, որոնք արդեն իսկ ունեն գործող հիփոթեքային վարկ (ձեռքբերում, կառուցում, վերանորոգում) եւ ունեն դրամական միջոցների անհրաժեշտություն, որն ուղղվելու է բնակելի անշարժ գույքի վերանորոգմանը, արդիականացմանը կամ բարեկարգմանը: 

Վարկերն ունեն մինչեւ 84 ամիս մարման ժամկետ եւ, կախված վարկի ապահովության տեսակից, տրամադրվում են երկու տարբերակով՝ մինչեւ $10 հազ.՝ երկու անձի երաշխավորությամբ կամ մինչեւ $20 հազ.`hաջորդող գրավի կնքման դեպքում: 

Վարկը հաստատվում է առավելագույնը 45 րոպեի ընթացքում, տրամադրումը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ երաշխավորության դեպքում,

եւ 4-5 օրվա ընթացքում՝ գրավի առկայության պարագայում (գրավի գրանցման ժամկետն է):

Ուրախությամբ պետք է նշեմ, որ պրոդուկտի գործարկումից անմիջապես հետո ստացանք բավական մեծ արձագանք, այս մեկ ամսվա ընթացքում արդեն իսկ տրամադրել ենք մեծ քանակով վարկեր:

- Իսկ որքա՞ն է կազմում «Գլոբալ Կրեդիտ»-ի ընդհանուր հիփոթեքային պորտֆելը:

- Մենք արդեն շուրջ տասը տարի հիփոթեքային վարկավորման շուկայում ենք եւ կարողացել ենք ձեռք բերել մեր հաճախորդների վստահությունը: Նրանք գիտեն, որ «Գլոբալ Կրեդիտ»-ում կարող են ստանալ արագ եւ որակյալ սպասարկում, կրկին շեշտեմ՝ չկորցնելով իրենց ժամանակը եւ չկտրվելով աշխատանքից:

Լինելով այն սակավ վարկային կազմակերպություններից, որոնք տրամադրում են հիփոթեքային վարկեր եւ համագործակցում պետական ծրագրերի հետ, «Գլոբալ Կրեդիտ»-ի հիփոթեքային պորտֆելը ներկայում կազմում է գրեթե 7 մլրդ դրամ, ինչով կարող է մրցել անգամ Հայաստանի մի շարք բանկերի հիփոթեքային պորտֆելների հետ:

- Ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան հիփոթեքի եւ անշարժ գույքի շուկայի ակտիվությունը, այս առումով ի՞նչ կանխատեսումներ ունեք:

-Վերջին շրջանում անշարժ գույքի շուկայում դիտվում է բավական մեծ ակտիվություն, որն իր հերթին ակտիվացնում է հիփոթեքային շուկան: Հիփոթեքային շուկայում բավական ակտիվացել են հատկապես առաջնային շուկայից գույքի ձեռքբերումները, ինչը պայմանավորված է եկամտային հարկի վերադարձով: