Հնչեցվեց բորսայի զանգը հանուն գենդերային հավասարության

12 / 03 / 2019

Հնչեցվեց բորսայի զանգը՝ հանուն ՄԱԿ-ի կայուն զարգացման 5-րդ նպատակի՝ կանանց և տղամարդկանց հավասարության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման:

AMX Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ) հետ համատեղ մասնակցեց Ring the Bell for Gender Equality նախաձեռնությանը։ Միջոցառման նպատակն է նպաստել ՄԱԿ-ի կայուն զարգացման 5-րդ նպատակի՝ կանանց և տղամարդկանց հավասարության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը ֆինանսական ոլորտում։ Ծրագրին մասնակցություն ցուցաբերեց նաև Գլոբալ Կրեդիտի Գործադիր տնօրենը,«Արդեն 10 տարի հանդիսանալով «Գլոբալ կրեդիտ» վարկային կազմակերպության գործադիր տնօրեն՝ սեփական օրինակով կարող եմ փաստել, որ Հայաստանում գենդերային անհավասարության կարծրատիպը վաղուց կոտրված է, առկա է լայն աշխարհայացքի, բաց մտքի տենդենց, և ներկայումս կին ղեկավարն ունի համեմատաբար ավելի շատ հնարավորություններ», - նշեց նա: