Վարկավորում պետական ծրագրով

14 / 04 / 2020

Հարգելի հաճախորդներ,

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ֊ն միացել է ՀՀ Կառավարության` «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման» ծրագրերին:

ԱՌԱՋԻՆ ԾՐԱԳԻՐ՝ Բիզնես վարկեր

Այս ծրագրի շրջանակներում իրականացվող բիզնես վարկավորման նպատակն է աջակցել ԱՌԱՆՁԻՆ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու հարցում:

Վարկի պայմանները հետևյալն են․

- Վարկի գումար՝ մինչև 250,000,000 ՀՀ դրամ
- Տարեկան տոկոսադրույք՝ 5.8%
- Ժամկետ՝ 24 ամիս

Նպատակ     

- աշխատակիցների աշխատավարձերի վճար

- հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների կատարում


Դիմում֊հայտը կարող եք բեռնել այստեղ՝ 

Դիմում֊հայտ Ա/Ձ

Դիմում֊հայտ ՍՊԸ

 

 

ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ Գյուղատնտեսական վարկեր

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ գործունեություն ծավալելու նպատակով հաճախորդներին տրամադրվում են վարկեր հետևյալ պայմաններով․

- Վարկի առավելագույն գումար՝  1,000,000  ՀՀ դրամ
- Տարեկան տոկոսադրույք՝ 0%
- Ժամկետ՝ 24 ամիս
- Արտոնյալ ժամանակաշրջան՝ 9 ամիս

Նպատակ

- Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն


ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ վարկերի սպասարկում

Կազմակերպությունը իրականացնում է Ներդրումների աջակցման կենտրոնի (ՆԱԿ) կողմից տնտեսվարողներին՝ որպես օժանդակություն տրամադրվող վարկերի սպասարկում:

Վարկային հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոն (ՆԱԿ):

Պայմանները հետևյալն են․

- Շահառու ֊ ռեզիդենտ տնտեսվարող, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն,

- Վարկի գումար ֊ տարեկան շրջանառության 10%, առավելագույնը՝ 50,000,000 դրամ,

- Տարեկան տոկոսադրույք  ֊ մինչև 24 ամիս՝ 0%, 25-36 ամիսները՝ 12%,

- Ժամկետ ֊ 36 ամիս,

- 2019թ․ տարեկան շրջանառություն ֊ 24,000,000 – 500,000,000 ՀՀ դրամ

- 2019թ․ եռամսյակային շրջանառություն ֊ լինի տարեկան շրջանառության առնվազն 10%,

- Ոլորտներ    

                    - մշակող արդյունաբերություն

                    -  կացության և հանրային սննդի կազմակերպում

                    -  փոխադրումներ և պահեստային տնտեսություն

                    -  զբոսաշրջային ծառայություններ

                    -  սպասարկման այլ ծառայություններ

                    -  առողջապահություն