«Գլոբալ Կրեդիտն» անակնկալ էր պատրաստել դպրոցի համար

01 / 09 / 2018

Լինելով մշտապես սոցիալական ծրագրեր իրականացնող կազմակերպություն` այս անգամ Գլոբալ Կրեդիտն անակնկալ էր պատրաստել Արագած գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտների համար:

Նրանք հնարավորություն ստացան այցելել ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն, որտեղ ծանոթացան Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը: Այնուհետև ուղևորությունը շարունակվեց դեպի Գլոբալ Կրեդիտի գրասենյակ, որտեղ աշակերտները կարողացան կազմակերպության աշխատանքի վերաբերյալ իրենց հուզող հարցերն ուղղել աշխատակիցներին և ստացան բոլոր հարցերի մանրակրկիտ պատասխանները:
Հուսով ենք, որ ամառային արձակուրդների այս յուրահատուկ ավարտը կներշնչի աշակերտներին նոր ուսումնական տարվա եռանդուն մեկնարկ տալու համար:

Շնորհավոր Սեպտեմբերի 1