Global Credit

Մարքեթինգային ընկերության ընտրության մրցույթ

01 / 04 / 2021

Գլոբալ Կրեդիտն անց է կացնում մարքեթինգային ընկերության ընտրության մրցույթ:

Կազմակերպությունը նպատակադրված է 2021թ-ին դառնալ օնլայն ֆինանսավորման առաջին օգնականը և փնտրում է մարքեթինգային ընկերություն, որը կյանքի կկոչի կազմակերպության տեսլականը:

Ստորև ներկայացնում ենք մարքեթինգային ընկերության գործունեության ոլորտները․

  • Բրենդի առաջխաղացում
  • Թվային մարքեթինգ
  • Վաճառքի ուղղվածություն
  • PR

Ընտրությունն անց է կացվելու երկու փուլով:

Առաջին փուլում մարքեթինգային ընկերությունների կողմից պետք է ներկայացվեն․

  • Պորտֆոլիո
  • Թվային մարքեթինգի զեկույց՝ ամենահաջողված օնլայն արշավներից
  • Մարքեթինգային այլ ալիքի զեկույց, որն արտացոլում է ձեռնարկված արշավի արդյունավետությունը

Առաջին փուլը հաղթահարած ընկերություններին կտրամադրվի բրիֆ, TOR և այլ տվյալներ, որոնց ուսումնասիրության հիման վրա կկարողանան պատրաստվել երկրորդ փուլի համար:

Հայտերն ընդունվում են info@globalcredit.am էլեկտրոնային հասցեով մինչև 08․04․2021թ․:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 011700100:

Շնորհակալություն ենք հայտնում մեր հրավերն ընդունելու համար

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ