Գնահատող կազմակերպությունների ընտրության մրցույթ

08 / 10 / 2019

Գլոբալ Կրեդիտը հայտարարում  մրցույթ Ընկերությունում գրավադրվող կամ գրավադրված անշարժ և շարժական գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված կազմակերպության ընտրության նպատակով:

Մրցույթին  մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել բոլոր կազմակերպությունները, որոնք առնվազն 3 տարի ունեն օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի գնահատում  իրականացնելու լիցենզիա, նախկինում առնվազն 3 տարի համագործակցել են ՀՀ տարածքում գործող բանկերի և (կամ) վարկային կազմակերպությունների հետ և գնահատման  հայտարարության մեջ նշված ժամկետում սահմանված կարգով գնահատող հանձնաժողովին կներայացնեն մրցույթի հայտերը:

Մրցույթի մասնակցության համար մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  1. Մասնակից իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը,
  2. Գնահատման գործունեություն իրականացնելու լիցենզիայի պատճենը,
  3. Տնօրենի անձնագրի պատճենը,
  4. Տեղեկություններ մասնագիտական գործունեության ապահովագրության առկայության վերաբերյալ,
  5. Տեղեկանք իրավաբանական անձի աշխատակիցների քանակի (առանձին նշելով գնահատման գործունեություն իրականանցնելու լիցենզիա ունեցող աշխատակիցների քանակը և լիցենզիաների համարը) վերաբերյալ,
  6. Տեղեկանք նախկինում բանկային գործունեություն իրականանցող գործընկերների վերաբերյալ՝ նշելով համագործակցության ժամկետները,
  7. Տեղեկություն գնահատման ծառայությունների առաջարկվող սակագների վերաբերյալ,
  8. Համառոտ նկարագիր՝ ստորև նշված հարցադրումների վերաբերյալ․

6.1.Գնահատման գործընթացը օպերատիվ կազմակերպելու, գրանատման գործընթացի ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների առկայության և ոչ աշխատանքային օրերին գնահատման գործողություններ իրականացնելու հնարավորության վերաբերյալ,

6.2.Նախնական գնահատման հաշվետվությունը 1 աշխատանքային օրվա ընթացքում և անվճար տրամադրելու հնարավորության վերաբերյալ,

6.3.Գնահատման գործընթացը էլեկտրոնային եղանակով կազմակերպելու (էլեկտրոնային փոստ և այլն) կազմակերելու հնարավորության վերաբերյալ,

6.4. Անշարժ գույքի գնահատման դեպքում

ա) Երևան քաղաքում գտնվող անշարժ գույքի գնահատումն առավելագույնը 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնելու վերաբերյալ,

բ) ՀՀ մարզերում գտնվող անշարժ գույքի գնահատումն առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնելու վերաբերյալ,

գ) ՀՀ մարզերում գտնվող գյուղատնտեսական, արտադրական և այլ (բացառությամբ բնակավայրերի) նպատակային նշանակության հողամասերի գնահատման դեպքում, որոնց վրա առկա են այգիներ, անասնաշենքեր կամ այլ տնտեսական շինություններ, միաժամանակ միայն հողամասը (առանց այգու կամ տնտեսական շինությունների) և հողամասը իր ամբողջ պատկանելիքներով (այգի կամ տնտեսական շինություններ) գնահատելու հնարվորության վերաբերյալ,

դ) ՀՀ մարզերում տեղակայված որոշակի արժեքից ավել շուկայական արժեքով գյուղատնտեսական կամ արտադրական հողամասերի գնահատման դեպքում գնահատվող անշարժ գույքի քարտեզային տեղադիրքի հստակ տեղակայման մասին տեղեկատվության տրամադրման հնարավորության վերաներյալ:

6.5.Շարժական գույքի գնահատման դեպքում՝

ա) Շարժական գույքի գնահատումը պատվերի տրմանը հաջորդող առավելագույնը 24 (քսանչորս) ժամվա ընթացքում իրականացնելու վերաբերյալ:

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն փակ և կնքված ծրարով:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Ընկերության գրասենյակ՝ ՀՀ ք. Երևան, Սասնա Ծռեր 2 (երկու) շենք, 251 տարածք հասցեով, մինչև 18.10.2019 թվականը ժամը` 18:00-ն, դրանք պետք է կազմված լինեն հայերեն:

Մրցույթը կանցկացվի 22.10.2019 թվականին:

Մրցույթի հաղթող կճանաչվի մասնակիցների բավարար գնահատված հայտերից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած և Ընկերության կողմից սահմանված պահանաջներին համապատասխանող մասնակցի հայտը:

Մրցույթի հաղթողի հետ Ընկերությունը կկնքի համագործակցության պայմանագիր՝ 1 (մեկ) տարի ժամկետով: