Վերակառուցման ծրագիր - Global Credit


Հարգելի հաճախորդ,

«Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ հանդես է գալիս կուտակված վարկային պարտավորությունների մարմանն ուղղված աջակցության առաջարկով:

 

Վճարելով Ձեր վարկի սկզբնական ժամանակացույցով նախատեսված ամսավճարի գումարի կեսը՝ դուք կարող եք հավակնել հետևյալ առաջարկին

 

1. Կազմակերպությունում գործող Ձեր խնդրահարույց վարկի գծով կուտակված տույժերը զիջվում են ամբողջությամբ,

 

2. Ձեզ տրամադրվում է նոր վարկ վերակառուցման պահի դրությամբ՝ վարկի մայր գումարի մնացորդի և վարկի գծով հաշվեգրված տոկոսների և սպասարկման վճարի հանրագումարի չափով,

 

3. Գործող վարկը մարվում է ամբողջությամբ՝ նոր տրամադրվող վարկի հաշվին,

 

4. Նոր վարկի մարման ժամկետը սահմանվում է առավելագույնը 36 ամիս, ամսավճարի գումարը հնարավորինս մոտեցվում է սկզբնական վարկի ամսավճարի գումարին,

 

5. Անվանական տոկոսադրույքը սահմանվում է 24%-ը, ամսական սպասարկման վճարը՝ 1.33%: Առավելագույն հնարավոր տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 48,27%

 

6. Մարման ժամանակացույցը՝ անուիտետային


 

Թարմացվել է՝ 06/05/2021 16:51:36