Էդուարդ Մարության

Էդուարդ Մուրադի Մարությանը ծնվել է 08.09.1973թ. Երևանում, 1995թ.-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1994-1995թթ. աշխատել է «Արարատ» Փայատիրական բանկում որպես գլխավոր տնտեսագետ, այնուհետ արտարժութային գործառնությունների բաժնի պետ, 1995-1996թթ. «Սիփանբանկ» ՓԲԸ-ում գործադիր տնօրենի տեղակալ, 1998-1999թթ. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում որպես արտարժույթի և փոխարկությունների վարչության պետ, այնուհետ դիլինգ կենտրոնի տնօրեն, իսկ 1999-2005թթ զբաղեցրել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահի տեղակալի պաշտոնը: 2005թ.-ից հանդիսանում է «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերություն ՓԲԸ-ի բաժնետեր և 2011թ-ից նաև խորհրդի նախագահ, 2010թ,-ից «Գլոբալ Կրեդիտ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ բաժնետեր և խորհրդի նախագահ: