Գագիկ Վարդանյան

Գագիկ Նիկոլի Վարդանյանը ծնվել է 27.10.1960թ. ք. Գյումրիում: 1981թ.-ին ավարտել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտը, 1991-2000թթ. աշխատել է ք. Գյումրիի Գ.Նժդեհի անվան Վարժարանի Տնօրեն: Ներկայումս նա բնակվում է Կանադայում և հանդիսանում է Կանադայի քաղաքացի: 2000թ-ից մինչ օրս հանդիսանում է «ՌԻՄԱՔՍ» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ներկայացուցիչ, ինչպես նաև 2001թ.-ից մինչ օրս հանդիսանում է «ԳԼԱՄ ԸՆԴ ՖՌԵՆԴՍ» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ նախագահը: 2009թ.-ից հանդիսանում է «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ բաժնետեր: