• 120
    Ամիս
    Առավելագույն ժամկետը
  • 20,000,000
    Դրամ
    Վարկի առավելագույն չափը
  • 10,000
    Հաճախորդ
    Ստացել է վարկ

Ցանկանու՞մ եք ձեռք բերել նոր կամ օգտագործված ավտոմեքենա, ներմուծել մեքենա արտերկրից կամ ստանալ ֆինանսավորում՝ գրավադրելով Ձեր մեքենան։ «Գլոբալ Կրեդիտ»-ն առաջարկում է արագ, հարմար և ամբողջությամբ օնլայն ֆինանսավորման լուծումներ՝ Հայաստանի ցանկացած կետից։

Նոր ավտոմեքենա ունենալու նպատակն այլևս անհասանելի չէ։ Ընտրեք Ձեր նախընտրած մեքենան, իսկ «Գլոբալ Կրեդիտ»-ը կտրամադրի անհրաժեշտ ֆինանսավորումը՝ օգնելով իրականացնել Ձեր նպատակը արագ և պարզ գործընթացի միջոցով։

Ի՞նչ նպատակով կարող եք օգտվել ֆինանսավորումից

  • Նոր կամ օգտագործված ավտոմեքենայի ձեռքբերման համար,
  • Արտերկրից ավտոմեքենայի ներմուծման համար,
  • Անձնական և ընտանեկան կարիքների համար,
  • Բիզնես և ձեռնարկատիրական նպատակների համար,
  • Գործառնական և ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար,
  • Այլ ֆինանսական նպատակների իրականացման համար։

Ծառայության առավելությունները

  • Դիմումները ներկայացվում են ամբողջությամբ առցանց՝ 24/7 ռեժիմով,
  • Կարող եք դիմել Հայաստանի ցանկացած կետից,
  • Գործընթացը տևում է ընդամենը մի քանի րոպե,
  • Ավտոմեքենայի գրավադրման դեպքում մեքենան շարունակում է մնալ Ձեզ մոտ,
  • ԿԱՍԿՈ ապահովագրություն չի պահանջվում,
  • Գրանցված աշխատանք ունենալը պարտադիր չէ,
  • Մեր մասնագետը մոտենում է Ձեզ հարմար վայր՝ անհրաժեշտ ձևակերպումներն իրականացնելու համար,
  • Արագ նախնական պատասխան և պարզ գործընթաց։

Համագործակցող ընկերությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ


 

Վարկի արժույթը ՀՀ դրամ
Տրամադրման կարգը անկանխիկ
Վարկառուի տարիքը 20-65 (Դիմելու պահին Հաճախորդի տարիքի և ակնկալվող վարկի ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65-ը)
Տարեկան անվանական տոկոսադրույքը 12% (գործընկեր ավտոսրահներից՝ 14.2%)
Տարեկան փաստացի տոկոսադրույքը 15.1%-69.78% (կախված ֆայկո սքոր ցուցանիշից)*
Վարկի գումարը
  • 500,000 - 5,000,000 ՀՀ դրամ` գրավադրման/երկրորդային շուկայից ձեռքբերման համար
  • 500,000 - 8,000,000 ՀՀ դրամ` ներմուծման համար
  • 500,000 - 20,000,000 ՀՀ դրամ` առաջնային շուկայից ձեռքբերման համար
Վարկի ժամկետը 12-120 ամիս
Վարկի ապահովածությունը շարժական գույք
Վարկ / Գրավ հարաբերակցությունը շուկայական գնի մինչև 100%
Տոկոսի վճարում** ամենամսյա 
Վարկի մարում ամենամսյա
Հայտի ուսումնասիրության վճար չի կիրառվում
Վարկի տրամադրման վճար (միանվագ) վարկի գումարի 3% (չի գործում գործընկեր ավտոսրահներից նոր մեքենա ձեռք բերելիս)
Վարկի ամսական սպասարկման վճար 0%-3% մնացորդի նկատմամբ
 Կանխիկացման վճար չի կիրառվում
 Գրավի գնահատման վճար չի պահանջվում
Գրավի ապահովագրության վճար չի կիրառվում
Տույժեր, տուգանքներ Ժամկետանց գումարի տույժ՝ օրական 0,13%
Վարկի տրամադրման (կամ մերժման) որոշման կայացում անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից անմիջապես հետո
Վարկի տրամադրում 1 աշխատանքային օրվա ընթացքում, հնարավոր է նույն օրը

* - ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ,ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ և ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԷՋՈՒՄ
** - Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա և կիրառվում են վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ (այսինքն յուրաքանչյուր օրվա տոկոսագումարը հաշվարկվում է տվյալ օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ):

Սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկ

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ

Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:


 

***Վարկի տրամադրման որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններից է վարկային պատմությունն ու վարկային գնահատականը՝ սքորը:

 

Վարկային պատմությունը իրենից ներկայացնում է տվյալների ամբողջություն՝ Ձեր կողմից սպասարկած և սպասարկվող վարկերի վերաբերյալ:

 

Սքորը վարկային պատմության վերլուծությամբ հաշվարկված վարկարժանության գնահատականն է՝ արտահայտված հստակ սանդղակով

Այն կախված է մի շարք գործոններիցայդ թվումբայց չսահմանափակվելովստացված վարկերի քանակից ու գումարիցվճարումների պատմությունիցներկայացված նոր

 վարկային դիմումների քանակից:

 

Գնահատականը բարելավելու համար վարկառուն կարող է բացառել ժամկետանց պարտավորությունների առկայությունընվազեցնել տրված երաշխավորությունների քանակը,ապահովել երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների մարումընվազեցնել ընթացիկ ծանրաբեռնվածությունը:


Վարկի ձևակերպման վայրը՝ առցանց:

«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.fininfo.am

Վարկային սքորի մասին մանրամասներն այստեղ

Օգտակար հղումներ՝ www.abcfinance.am, www.acra.am

«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.fininfo.am

 «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»

 ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ  ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ  ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐՆ
ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ
ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ»


 

 

Վարկի տրամադրման որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններից է վարկային պատմությունն ու վարկային գնահատականը՝ սքորըՏվյալ վարկատեսակի համար կիրառվում է սեփական մշակված սքորը, որի մասին մանրամասներին կարող եք ծանոթնալ հետևյալ հղումով

Վարկային պատմությունը հաճախորդի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է: Վարկային պատմությունը կարող է ազդել վարկի գծով որոշումների կայացման վրա և ներառում է առնվազն 5 տարվա վաղեմությամբ տեղեկատվություն։

Վարկային պատմությունը ներառում է՝

  • հաճախորդի կողմից ստանձնած պարտավորությունների չափի, տարեկան տոկոսադրույքի, պարտավորությունների մնացորդի, դրանց դիմաց գրավադրված գույքի վերաբերյալ տեղեկատվություն
  • Հաճախորդի կողմից ստանձնած պարտավորությունների գծով վճարների պատմությունը, ներառյալ սահմանված ժամանակացույցից վճարումների ուշացումները
  • Այլ անձանց տրված երաշխավորությունները
  • Հաճախորդին փոխկապակցված անձանց պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն

Վարկային պատմության վերաբերյալ հաճախորդն առավել մանրամասն կարող է ծանոթանալ այցելելով՝
https://www.abcfinance.am, Հաճախ տրվող հարցեր - ԱՔՌԱ (acra.am) և www.acra.am կայքեր։ Վարկային պատմության մեջ սխալների ու թերությունների հայտնաբերման դեպքում պարզաբանման և ուղղման նպատակով հաճախորդները կարող են այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվությունը վարկային բյուրո փոխանցած ֆինանսական կազմակերպությանը:  

 

Վարկային սքորը հաճախորդի սպասարկած պարտավորությունների վերաբերյալ հավաքագրված տեղեկատվության հիման վրա ձևավորված գնահատական է, որը ցույց է տալիս տվյալ հաճախորդի կողմից վարկի վերադարձելիության ռիսկն առաջիկա որոշակի ժամանակահատվածում: Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ abcfinance.am

Բանկը մանրածախ վարկավորման ոլորտում հաճախորդների վարկարժանության գնահատման համար օգտագործում է սեփական սքորինգային համակարգը։

Սքորի հաշվարկման հիմքում ընկած են հետևյալ գործոնների խմբերը՝

  • Հաճախորդի վարկային պատմությունը (վճարումների ուշացումները նվազեցնում են սքորը)
  • Հաճախորդի զբաղվածության և եկամտի վերաբերյալ տեղեկատվությունը (բացակայությունը նվազեցնում է սքորը)
  • Հաճախորդի սոցիալական և վարքագծային այլ գործոնները (ունեն սքորի վրա ինչպես դրական այնպես էլ բացասական ազդեցություն, կախված գործոնի տեսակից և արտահայտման ձևից

Վարկային պատմության և սքորի բարելավման ուղղություններ

Հաճախորդները իրենց վարկային պատմության և սքորի բարելավման համար պետք է՝

  • իրականացնեն իրենց ստանձնած պարտավորությունների գծով վճարումները ժամանակացույցին համաձայն
  • խուսափեն վարկային ծանրաբեռնվածությունից և չհիմնավորված նոր վարկային հայտերից
  • խուսափեն անվստահելի երրորդ անձանց երաշխավորությունների տրամադրումից
Ինչպե՞ս ստանալ վարկը
  • Դիմում
  • Փաստաթղթերի հավաքագրում
  • Գումարի ստացում
ՎԱՐԿԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • 1
    Օրվա ցանկացած ժամի
  • 2
    Օնլայն
  • 3
    Ցանկացած վայրում