«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն մեկնարկում է գովազդային վիճակախաղ, որի շրջանակում CashMe GC հավելվածի միջոցով վարկ ստացած հաճախորդները հնարավորություն կունենան շահելու iPhone 18 Pro սմարթֆոններից մեկը։
Խաղարկության շրջանակում կխաղարկվի 3 հատ iPhone 18 Pro։
Ինչպե՞ս մասնակցել․
Վիճակախաղին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
-
2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ դիմել CashMe GC հավելվածի միջոցով։
-
Ստանալ 20,000-ից մինչև 900,000 ՀՀ դրամ վարկ՝ «CashMe / Արագ գումար» և/կամ «Wallet» վարկատեսակներով։
-
Վարկը պետք է գործի առնվազն 10 օր։
Յուրաքանչյուր վարկ, որը համապատասխանում է սահմանված պայմաններին և կազմում է առնվազն 20,000 ՀՀ դրամ, համարվում է առանձին մասնակցություն։ Մի քանի համապատասխան վարկ ստանալու դեպքում հաճախորդը ստանում է խաղարկությանը մասնակցելու լրացուցիչ հնարավորություններ։
Ե՞րբ և որտե՞ղ կկայանա խաղարկությունը։
Խաղարկությունը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 30-ին՝ նախապես հայտարարված ժամին, CashMe-ի Instagram-ի պաշտոնական էջում՝ ուղիղ եթերի ձևաչափով։
Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Անձնական տվյալների պաշտպանության նպատակով կհրապարակվեն հաղթող վարկային պայմանագրի վերջին չորս թվերը և/կամ մասնակցի անվան ու ազգանվան սկզբնատառերը։
Հաղթողների հետ կապ կհաստատվի վարկային հայտում նշված հիմնական հեռախոսահամարով։ Մրցանակը ստանալու համար հաղթողը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով՝ հաղթող ճանաչվելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում։
Մրցանակները դրամական միջոցներով փոխարինման ենթակա չեն։




