Պարտատոմսերի թողարկում
19. 11. 2018

Իրականացնելով պարտատոմսերի երեք հաջող թողարկում և տեղաբաշխումների ժամանակ ունենալով բարձր պահանջարկ՝ այս տարի ևս Գլոբալ Կրեդիտը նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:

Սույն թվականի նոյեմբերի 27-ին կտեղաբաշխվի 500,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 3 տարի շրջանառության ժամկետով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 50,000 հատ անվանական արժեկտրոնայյին, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Տեղաբաշխման ժամանակ պարտատոմսերի ուղղորդիչ նվազագույն գինը սահմանվում է 10,000 ՀՀ դրամ:

Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան, իսկ տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել ցանկացած առևտրային բանկ կամ ներդրումային ընկերություն:

 Տեղաբաշխումն իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով:

Որպես տեղաբաշխող հանդես է գալիս «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն, իսկ թողարկվող պարտատոմսերի ցուցակումից հետո վերջինս իրականացնելու է նաև շուկա ստեղծողի (market maker) գործառույթներ:

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը հրապարակված է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» -ի և «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքերում, համապատասխանաբար՝ www.globalcredit.am և www.renesa.am հասցեներով:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»  հետևյալ հեռախոսահամարներով՝ +(374 11) 700 100, 700 200 կամ  «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարով՝ +(374 10) 54 83 87: