Երկրում իրողություններ են փոխվել, իսկ բարի համբավը լուրջ դիվիդենտ է
04. 06. 2018

    -Մայիսի 17-ից մեկնարկեց Գլոբալ Ստարտափ մրցույթը, որի հայտերի ընդունումը մինչև հունիսի 11-ն է: Ի՞նչ ակտիվություն են ցուցաբերում ստարտափները:

-Մենք հավատում ենք, որ երկրում իրողություններ են փոխվել, որը նաև բարձացրել է ՀՀ-ի միջազգային համբավը: Իսկ բարի համբավը լուրջ դիվիդենտ է ներդրումային շուկան ակտիվացնելու համար: Ի սկզբանե նախատեսված էր հայտերի ընդունման վերջնաժամկետը սահմանել մինչև 31.05.2018թ., սակայն, հաշվի առնելով ստարտափների ակտիվությունը, որոշում կայացվեց վերջնաժամկետը երկարաձգել մինչև 11.06.2018թ., որպեսզի բոլոր հետաքրքրված ստարտափները, որոնք չեն հասցրել դիմել մինչև 31.05.2018թ. հնարավորություն ունենան դիմելու: Պետք է նկատել որ ստարտափները վերջին ժամանակահատվածում բավականին ակտիվացել են: Նշեմ նաև, որ հայկական ստարտափների նկատմամաբ հետաքրքրություն են դրսևորում նաև արտասահմանյան ներդրողներ: Ներկայումս ունենք 20-ից ավել դիմում և դրանց թիվը շարունակվում է ավելանալ:

-Ձեր կողմից հայտարարվող այս մրցույթը շարունակական բնույթ ունի: Նախորդ անգամներում քանի՞ կազմակերպություն հաղթեց: Ո՞ր ոլորտների գաղափարները ֆինասավորեցիք:

-Նախորդ տարի «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերության հետ համագործակցության շրջանակներումում իրականացրեցինք ՛՛ԳԼՈԲԱԼ ՍՏԱՐՏԱՓ՛՛ ինովացիոն ստարտափների ֆինանանսավորման 1-ին մրցույթը, որին դիմել էին ավելի քան 30 ստարտափ ծրագրեր: Արդյունքումնտրվեցին 2 լավագույնները՝ «WEB PRO by GAME» և «AR MAGIC» նախագծերը:

  • «WEB PRO by GAME»-ը խաղային լուծումներով և վիդեոդասընթացների միջոցով ծրագրավորում ուսուցանող ծրագիր է, որտեղ ցանկացած անձ կարող է սովորել ծրագրավորման տարբեր լեզուներ՝ ամենադյուրինից մինչև ամենադժվարը: Դասընթացները նաև ուղեկցվում են խաղային լուծումներով, որն էլ ավելի հետաքրիքիր է դարձնում այն: Սկսնակ ծրագրավորողները խաղալով սովորում են ծրագրավորում, որը չի ձանձրացնում և շատ հետաքրքիր է դարձնում ուսուցողական պրոցեսը: Ծրագիրը ավարտական փուլում է և շատ շուտով կմտնի շուկա՝ գաղափարը դարձնելով բիզնես:
  • «AR MAGIC»-ը հայկական հեքիաթների 3D ներկելու գրքեր են՝ Հովհ. Թումանյան՝ «Ուլիկը», «Չարի վերջը»,«Շունն ու Կատուն», «Խոսող ձուկը» ինչպես նաև Խնկո Ապոր «Մկների ժողովը»:

Ներկելու գրքերը նպատակ են հետապնդում մատուցել ազգային արժեքները ամենափոքրերին ամենահասանելի ու ամենահետաքրքիր ձևով և  առաջարկվում են հեքիաթի հայերեն և անգլերեն թարգմանված տարբերակներով, բեռնման համար անվճար IOS և Android համակարգի համար նախատեսված հավելվածի հետ միասին, որով էլ երեխաները հնարավորություն են ստանում տեսնել հեքիաթային հերոսների կենդանացած եռաչափ մուլտֆիլմ իրենց իսկ ներկած գույներով: Միաժամանակ հավելվածն առաջարկում է յուրաքանչյուր էջին համապատասխան ձայնային ուղեկցում՝ հեքիաթից հատված հայերեն և անգլերեն լեզուներով: Մատուցվող նյութի նշված համակցումն առավել հետաքրքրական է դարձնում առօրյայում տարածված խաղային զարգացնող գործունեությունը, նպաստում պատկերավոր մտածողությանը, խոսքի և երևակայության զարգացմանը՝ դարձնելով այս գրքերը յուրահատուկ ուսուցողական ձեռնարկներ

 

-Արտասահմանում ստարտափներում ներդրում կատարելը ռիսկային է համարվում, սակայն եկամտաբերության դեպքում այն լիովին արդարացվում է: Հայաստանյան իրականությունում այս վիճակագրությունը տարբերություն ունի՞: Ենթադրենք, եթե ընդհանուրի վիճակագրությունով վերցնենք 1000 ստարտափից մեկն է հաջողության հասնում, այդ դեպքում հայաստանյան ստարտափների մասով ի՞նչ պատկեր կա:

-Ըստ էության նշանակություն չունի ստարտափն արտասհամանյան է, թե հայկական: Դրանից ներդրողի ռիսկայնության չափը գլոբալ առումով չի փոխվում: Դուք ճիշտ նկատեցիք, որ ստարտափներում ներդրում կատարելը ռիսկային է, սակայն հաջողության հասնելու դեպքում բարձր եկամտաբերությունը երաշխավորված է: Ելնելով այս հանգամանքից՝ ստատրտափներում ներդրում կատարել բավականին գրավիչ է: Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ցավոք, ներկա պահին հստակ վիճակագրություն չկա այդ մասով: Պայմանական կարելի է նշել 5-10% նշաձողը:

-Արդեն Ձեր կողմից ֆինանսավորվող ստարտափներից կան որոշներ, որ միջազգային շուկայում արդեն մրցունակ դիրքերից իրենց շուկան են գտել:

-Կարող եմ ասել, որ 2 ծրագրերն էլ հաջողված են, սակայն դեռ վաղ է միջազգային շուկայի դիրքերից խոսել: AR MAGIC-ն արդեն բանակցություններ է տանում սփյուռքի հետ և հպարտությամբ պետք է նշեմ, հայկական հեքիաթների 3D գրքերը մեծ հետաքրքրություն են առաջացրել այնտեղ:

-Մինչև որքա՞ն գումար կարող եք առաջարկել խոստումնալից թիմերին ու գաղափարներին:

-Մրցույթին դիմած հայտերից կընտրվեն 10 թիմ, որոնցից առնվազ 3 ծրագիր կֆինանսավորվեն: Նախատեսվում է կատարել մինչև 10 Մլն ՀՀ դրամի ֆինանսավորում ընտրված յորաքանչուր մասնակցի ծրագրում (բիզնես գաղափարում): Ծրագրի պահանջներից կախված հնարավոր է դիտարկվի ֆինանսավորման առավել բարձր սահմանաչափ:

Ներկա պահին դիմած ստարտափներ կան, որոնց գումարի պահանջը կազմում է մինչ 100 ՄԼՆ ՀՀ դրամ, որը նույպես նախատեսվում է դիտարկել:

 

-Ստարտափի հիմնադիրներից շատերը պատանիներ կամ երիտասարդներ են, ովքեր թղթաբանությունից բավականին հեռու են: Ցանկանում եմ մի հարց տալ, բնավ ոչ նեգատիվ երանգով: Մրցույթին մասնակցելու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն: Արդյոք շա՞տ են:

-Մինչև փաստաթղթերին անդրադառնալը նշեմ, որ ներդողներն հիմնականում ներդրում են կատարում այն ստարտափներում, ուրոնք ինչ-որ ճանապարհ են անցել, սակայն մեր թիրախային խումբը հենց այն երիտասարդներն են, որոնք ունեն լավ գաղափարներ, սակայն չեն կարողանում գտնել ֆինանսավորում և մենք ցանկանում ենք աջակցել այդ երիտասարդներին իրենց գաղափարները կյանքի կոչելու համար: Ինչ վերաբերում է թղթերին, դրանք շատ չեն: Սկզբնական փուլում ստարտափները պետք է ներկայացնեն դիմում-հայտ, ծախսերի նախահաշիվը և ուղեկցող նամակ, որտեղ նրանք երաշխավորում են, որ գաղափարը իրեց թմինն է և այլն: 

-Վերջին հարցս վերաբերում է հենց Գլոբալ Ստարտափի ապագային: Ի՞նչ ծրագրեր ունեք Գլոբալ Ստարտափի զարգացման, մեծացման համար: Արդյոք նախատեսո՞ւմ եք այլ վենչուրային գործընկերների ներգրավել այս նախագծում:

-Հաշվի առնելով Երկրում առկա նոր ողջունելի իրողությունները՝ վստահությամբ կարող եմ նշել, որ Գլոբալ Ստարտափը շարունակական բնույթ է ունենալու: Այս փուլում որպես ներդրողներ հանդես են գալիս «Գլոբալ Կրեդիտը» և «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերությունը: Այլ վենչուրային գործընկերներին ներգրավել այս նախագծում նախատեսված չի եղել, սակայն մենք չենք խոչընդոտում, ասեմ ավելին, ողջունում ենք այլոնց ներդրումները մեր կողմից ֆինանսավորված ընկերություններում:

Այլ վենչուրային ներդրողների հետ համագործակցության գաղափարը մեզ համար խորթ չէ և մենք բաց ենք առաջարկությունների համար ու պատրաստ են քննարկել յուրաքանչուր առաջարկ: