Նոր վարկատեսակ «Վստահություն»
27. 08. 2018

Բարձր գնահատելով կազմակերպության և վերջինիս պարտաճանաչ հաճախորդների համագործակցության փորձը՝ Գլոբալ Կրեդիտը պարբերաբար իր հաճախորդներին առաջարկում է նոր վարկային պրոդուկտներ՝ հիմք ընդունելով ոլորտային առանձնահատկություններն և փորձելով հնարավորինս օպտիմալացնել Կազմակերպության հաճախորդների ֆինասնավորման գործընթացը:

Գլոբալ Կրեդիտի ֆինանսավորման հիմնական ուղղություններից մեկն է հանդիսանում Գյուղատնտեսական վարկավորումը: 

Կախված ֆինանսավորման նպատակից՝ կազմակերպությունն իր հաճախորդներին առաջակում է վարկեր սեփական և ծրագրային ռեսուրսնեով՝ մինչև 84 ամիս մարման ժամկետով, իսկ ֆինանսավորման նոմինալ տոկոսադրույքները սկսվում են տարեկան 11.2%-ից՝ դրամային վարկերի դեպքում և 10.7%-ից՝ դոլարային վարկերի դեպքում: 

Նոր վարկատեսակը՝  Վստահությունը, նախատեսված է Կազմակերպության գյուղատնտեսական վարկավորման այն գործող հաճախորդների համար, ովքեր ունեն առնվազն 12  ամիս պարտաճանաչ սպասարկվող վարկային պարտավորություններ: Վարկատեսակի պայմաններին համապատասխանության դեպքում, նոր վարկատեսակը հնարավորություն է տալիս հաճախորդներին ֆինանսավորման դիմում ներկայացնելուց հետո՝ ընդամենը 1 օրվա ընթացքում, ստանալ մինչև 1 մլն ՀՀ դրամ վարկ՝ շրջանառու միջոցների համալրման կամ հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով:

«Ի հավելումն  վերը ներկայացված նոր վարկատեսակի` առաջիկայում ՀՀ ԿԱ ԳՏՏԶ ԾԻԳ ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի հետ համատեղ Գլոբալ Կրեդիտը կսկսի ֆինանսավորուման նոր ծրագիր, որը նախատեսում է նաև մինչև 7,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհային բաղադրիչ՝ ի հավելումն վարկի գումարի: Սույն ծրագրից կկարողանան օգտվել համապատասխան դասընթացներ անցած այն գյուղատնտեսները, ովքեր նախատեսում  են ներդրումներ իրականացնել մեղվաբուծության ոլորտում, ինչպես նաև այգիների, չրանոցների, սառնարանային և ջերմոցային տնտեսությունների,  հիմնադրման և տեխնիկական հագեցման ուղղությամբ»,- նշել է Գլոբալ Կրեդիտի Գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանը: