Արտաքին աուդիտի իրականացման մրցույթ
11. 10. 2022

ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»  ՈՒՎԿ ՓԲԸ -ն  հայտարարում է մրցույթ 2022թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով ։

Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի չափանիշները

Աուդիտորները մրցութային առաջարկությունները պետք է ներկայացնեն սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: 

Մրցութային առաջարկների գնահատման ֆինանսական չափանիշը աուդիտորական ծառայության արժեքն է ՀՀ դրամով /բոլոր կիրառելի հարկերը և այլ ծախսերը ներառյալ/, իսկ տեխնիկական չափանիշները հետևյալն են`

  • աուդիտորի ՀՀ-ում ճանաչվածության աստիճանը (հեղինակությունը) և միջազգային ճանաչումը (հեղինակությունը)
  • աուդիտորի աշխատանքային փորձը 
  • աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակը 
  • աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները
  • աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները 
  • աուդիտի ընդգրկման բնագավառները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն նաև իրենց ընկերության կանոնադրությունը, աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվությունը, օրենքով սահմանված կարգով հաստատված վերջին ֆինանսական հաշվետվությունը:

Աուդիտորների կողմից վերոնշյալ մրցութային առաջարկները պետք է ներկայացվեն հետևյալ ժամանակահատվածներից յուրաքանչյուրի համար առանձին. 

  • 2022 թվականի համար, 
  • 2022 և 2023 թվականների համար, 

 

Աուդիտի ընդգրկման բնագավառներն են` Բանկի հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքները, սեփական կապիտալում փոփոխությունների,  դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները և ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները:

Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված Աուդիտի ստանդարտներին, հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից հրատարակված աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան:

        Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող և սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխանող աուդիտորական կազմակերպությունները կարող են մինչև հոկտեմբերի 20-ը (ներառյալ) առաջարկությունների փաթեթի ծրարը ներկայացնել ընկերություն։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել` 011700100 ,011700200, ինչպես նաև գրել՝ info@globalcredit.am: