Երևանի երաժշտական գիշեր
11. 09. 2019

Սեպտեմբերի 14-ին նշվելու է արդեն ավանդույթ դարձած ամենամյա ամենաերաժշտական տոնը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում և այս տարի միջոցառման գլխավոր հովանավոր է հանդիսանում Գլոբալ Կրեդիտը: Այս տարի ևս հնչելու է կենդանի երաժշտություն սիրված ու ճանաչված երգիչների, բենդերի կատարմամբ:

Հատուկ հյուր՝ Թոմաս Նեվերգրին / Tomas N'evergreen

Միջոցառման մուտքն ազատ է։

Եթե այցելուն ցանկանում է օգտվել մասնակից ալկոհոլային խմիչքմերի տաղավարներից, ապա պետք է ձեռք բերի 3000 ՀՀ դրամ արժողությամբ համտեսման փաթեթը, որն իր մեջ ներառում է

  • ապակե գինու բաժակ
  • կտորե պատյան
  • 1 կտրոն ալկոհոլային խմիչքի համար

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ՝

Տեղադրված է լինելու մեծ բեմ Շառլ Ազնավուրի հրապարակի կենտրոնում։

Բեմի վրա 16:00-ից մինչև 18:40 ելույթ կունենան DJ-ները, ժամը 18:40-ից կսկսվի համերգային հատվածը՝ 6 լոկալ արտիստների մասնակցությամբ։

Երեկոյի արտիստներն են՝

  • Գարիկ Պապոյան և Սոնա Ռուբենյան (Garik Papoyan & Sona Rubenyan),
  • Սրբուկ (Srbuk),
  • Արամ MP3 (Aram MP3), 
  • Kami Friends Project ,
  • Dialog Project
  • Tomas N'evergreen