Ի՞նչ է վարկային սքորը



Սքորը վարկային պատմության վերլուծությամբ հաշվարկված վարկարժանության գնահատականն է՝ արտահայտված հստակ սանդղակով:



Վարկի տրամադրման որոշման կայացման վրա ազդող հիմնական գործոններից է վարկային պատմությունն* ու վարկային գնահատականը՝ սքորը: 

Սքորը վարկային պատմության վերլուծությամբ հաշվարկված վարկարժանության գնահատականն է՝ արտահայտված հստակ սանդղակով:


Այն կախված է մի շարք գործոններից (բայց չսահմանափակելով)` ստացված վարկերի քանակից ու գումարից, վճարումների պատմությունից, ներկայացված նոր վարկային դիմումների քանակից:


Գնահատականը բարելավելու համար վարկառուն կարող է բացառել ժամկետանց պարտավորությունների առկայությունը, նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը, ապահովել երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների մարումը, նվազեցնել ընթացիկ ծանրաբեռնվածությունը:


Վարկարժանության գնահատման համար Կազմակերպությունում գործածվում է նաև սեփական սքորինգային համակարգ, որը բաղկացած է հետևյալ տարրերից.





Վարկային պատմությունն իրենից ներկայացնում է տվյալների ամբողջություն՝ Ձեր կողմից սպասարկած և սպասարկվող վարկերի վերաբերյալ: