«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ը (այսուհետ՝ Ընկերություն) հայտարարում է մրցույթ Ընկերությունում գրավադրվող կամ գրավադրված անշարժ և շարժական գույքի գնահատում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով:
Մրցույթին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել բոլոր կազմակերպությունները, որոնք համապատասխանում են ստորև ներկայացված չափանիշներին․
- Առնվազն 3 (երեք) տարվա համագործակցություն ՀՀ տարածքում գործող 3 և ավել բանկերի և (կամ) վարկային կազմակերպությունների հետ,
- Մասնագիտական գործունեության ապահովագրության առկայություն,
- Գույքի գնահատման որակավորում ունեցող առնվազն 2 աշխատակցի առկայություն,
- Երևան քաղաքում գտնվող անշարժ գույքի գնահատման վերջնական հաշվետվության (ակտի), ինչպես նաև անվճար նախնական գնահատման տեղեկանքի 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում տրամադրման կարողություն,
- ՀՀ մարզերում գտնվող անշարժ գույքի գնահատման վերջնական հաշվետվության (ակտի) առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում տրամադրման կարողություն,
- ՀՀ մարզերում գտնվող գյուղատնտեսական, արտադրական և այլ (բացառությամբ բնակավայրերի) նպատակային նշանակության հողամասերի գնահատման դեպքում, որոնց վրա առկա են այգիներ, անասնաշենքեր կամ այլ տնտեսական շինություններ, միաժամանակ միայն հողամասը (առանց այգու կամ տնտեսական շինությունների) և հողամասը իր ամբողջ պատկանելիքներով (այգի կամ տնտեսական շինություններ) գնահատվման կարողություն,
- ՀՀ մարզերում գյուղատնտեսական, արտադրական կամ այլ տեսակի հողամասերի գնահատման դեպքում գնահատվող անշարժ գույքի քարտեզային տեղադիրքի հստակ տեղակայման մասին տեղեկատվության տրամադրում:
- Շարժական գույքի գնահատման դեպքում այդ գույքի նվազագույն, միջին և առավելագույն գների ներկայացման կարողություն,
- Անհրաժեշտության դեպքում հանգստյան օրերին աշխատելու կարողություն:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է մինչև 19.12.2025 թվականը ժամը 18:00-ը ներառյալ ներկայացնել կազմակերպության [email protected] պաշտոնական էլեկտրոնային փոստին կամ Ընկերության գրասենյակ՝ ՀՀ ք. Երևան, Սասնա Ծռեր 2 հասցեով՝ սոսնձված, ստորագրված փակ ծրարով:
Մրցույթի արդյուքնենրը կամփոփովեն 23.12.2025թ․ 18:00-ին:




