Թվայնացումը, որպես հիփոթեքային վարկավորման ապագա
02. 09. 2022

-Հիփոթեքի շուկայի նկատմամբ հետաքրքրությունը վերջին շրջանում զգալիորեն աճել է: Ինչո՞վ է դա պայմանավորված

- Հիմնական ազդեցությունն ունեցել են վերջին տարիներին աշխարհում տիրող իրավիճակը, անկայուն փոխարժեքը, փակ սահմանները, ամրապնդվում է հեռավար աշխատանքն ու մարդիկ ոչ միայն մի քանի ճյուղից եկամուտ ստանալու հնարավորություն են ձեռք բերել, այլև կանգնել են խնայողությունները ներդրում կատարելու խնդրի առջև: Որպես ներդրում կատարելու օպտիմալ և ոչ ռիսկային տարբերակ անշարժ գույքն է ,֊ասել է Գլոբալ Կրեդիտի Մանրածախ բիզնեսի զարգացման գծով ղեկավար Հակ Քոչարովը:

-Որքանո՞վ է ապահով տվյալ տեսակի ներդրումը:

- Բնակարանների և տների գների զգալի աճին համընթաց որևէ նախադրյալ չկա, որ դա մոտ ապագայում կնվազի կամ աճի տեմպը կկանգնի: Վերջին տվյալներով Երևանում անշարժ գույքի միջին գներն աճել են ավելի քան 12%-ով ,֊նշեց Հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի ղեկավար Նարինե Կարապետյանը:

֊ Մի կողմից աճում է պահանջարկը, մյուս կողմից գործում են շահավետ տոկոսադրույքներ: Այս ամենը վկայում է այն մասին, որ հիմա լավագույն ժամանակն է հիփոթեքային վարկ վերցնելու համար, իսկ գների աճը թույլ կտա հետագայում սկզբնականից ավելի թանկ վաճառել այն և, ինչու ոչ, «գնի սառեցում» է: Բացատրեմ սա որն է․ եթե այժմ վերցնում են հիփոթեք 30մլն դրամի չափով և 15 տարի ժամկետով , ապա տարիներ անց բնակարանի արժեքը նույնիսկ 2 անգամ ավել կարող է լինել, սակայն դու վճարում ես այնքան, որքան արժեցել է անշարժ գույքը քո ձեռքբերման ժամանակ:

-Ինչու՞ վերցնել հիփոթեքային վարկ հենց Գլոբալ Կրեդիտից:

- Գլոբալ Կրեդիտը ֆինտեխ կազմակերպության ուղին է բռնել դեռ տարիներ առաջ: Առաջին նախապայմանը այս ուղին բռնելու հարցում եղել է ամենակարևոր ռեսուրսի՝ ժամանակի խնայումը և մեր հիմնական նպատակն է մաքսիմալ հարմարավետ, արագ ու հեշտ ծառայություն մատուցելը: Այս ամենի արդյունքում այս տարի թվայնացրեցինք հիփոթեքային վարկավորման հատվածը: Այն մեզ թույլ է տալիս լինել մաքսիմալ արագ ու մրցակիցներից մի քայլ առաջ: Հայտերի ընդունումն ու վարկի տրամադրումը կատարում ենք օնլայն: Այս տարբերակով տրամադրում կատարում ենք նաև երկրորդային շուկայում և հպարտորեն կարող եմ նշել, որ այս հատվածում դեռևս առաջինն ու միակն ենք:

- Ներկայումս հիփոթեքային վարկավորում ցանկացողների խնդիրներից մեկն էլ հանդիսանում է կանխավճարը: Այս մասով ի՞նչ կարող եք խորհորդ տալ կամ ինչպե՞ս կարող եք ուղղորդել

- Այո, հաճախորդների մեծ մասի մոտ խնդիրը հենց կանխավճարի բացակայությունն է: Այս մասով կարող եմ ասել, որ Գլոբալ Կրեդիտը տրամադրում է անգամ 7.5% կանխավճարով՝ որոշակի պայմաններին համապատասխան լինելու դեպքում: Բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի հաճախորդը վստահ լինի իր ներդրումի հարցում: Հաճախ է հնչում այն տեսակետը, որ հիփոթեքը բեռ է, որը մարդը ստիպված է լինում կրել երկար տարիներ, բայց ճիշտ հաշվարկի և ճիշտ օգտվելու դեպքում  այն ներդրում կատարելու իսկապես հարմար ֆինանսական գործիք է: