Արտաքին Աուդիտի մրցույթ 2025
30. 09. 2025

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»  ՈՒՎԿ ՓԲԸ -ն 2025 թվականի գործունեության և տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերստուգման նպատակով արտաքին անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար հայտարարում է բաց մրցույթ:

Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի չափանիշները

Մրցութային առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2025 թվականի հոկտեմբերի 10-ը ներառյալ: Առաջարկությունները հնարավոր է ներկայացնել կամ թղթային՝ փակ ծրարով կամ ուղարկելով կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: 

Մրցութային առաջարկների գնահատման ֆինանսական չափանիշը աուդիտորական ծառայության արժեքն է ՀՀ դրամով /բոլոր կիրառելի հարկերը և այլ ծախսերը ներառյալ/, իսկ տեխնիկական չափանիշները հետևյալն են`

  • աուդիտորի ՀՀ-ում ճանաչվածության աստիճանը (հեղինակությունը) և միջազգային ճանաչումը (հեղինակությունը)
  • աուդիտորի աշխատանքային փորձը 
  • աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակը 
  • աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները
  • աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները 
  • աուդիտի ընդգրկման բնագավառները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն նաև իրենց ընկերության կանոնադրությունը, աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվությունը, օրենքով սահմանված կարգով հաստատված վերջին ֆինանսական հաշվետվությունը:

Աուդիտորական աշխատանքները պետք է ներառեն` 

  • ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը թեսթային հիմունքներով
  • ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, բանկի ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը
  • աուդիտորական եզրակացության և աուդիտորական հաշվետվության (նամակ բանկի ղեկավարությանը) կազմումը:

Ընդ որում, աուդիտորների կողմից վերոնշյալ մրցութային առաջարկները պետք է ներկայացվեն հետևյալ ժամանակահատվածներից յուրաքանչյուրի համար առանձին․

  • 2025 թվականի համար, 
  • 2025 և 2026 թվականների համար, 

Աուդիտի ընդգրկման բնագավառներն են` Բանկի հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքները, սեփական կապիտալում փոփոխությունների,  դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները և ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները, ինչպես նաև հաշվետվությունների ավարտի վերջնաժամկետը մայիսի 20-ը

Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված Աուդիտի ստանդարտներին, հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից հրատարակված աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան: