«Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության և «Իդրամ» ընկերության համագործակցության արդյունքում, այսուհետ ԻԴՐԱՄ հաշիվը հնարավոր կլինի համալրել «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ից ստացած վարկի միջոցով:
«Գլոբալ Կրեդիտի» նոր ծառայության շնորհիվ՝ «Իդրամ»-ի օգտատերերը կարող են դիմել և վայրկյանների ընթացքում վարկ ստանալ իրենց հաշվին օրվա յուրաքանչյուր պահի ցանկացած վայրից: Իրենց հաշիվը վարկի միջոցով համալրել կարող են «Իդրամ»-ի Պրեմիում օգտատերերը, ովքեր համակարգում նույնականացված են գործող անձնագրով: Ծառայությունը նրանց համար հասանելի է ինչպես ԻԴՐԱՄ բջջային դրամապանակով, այնպես էլ www.idram.am կայքում:
Վարկի տրամադրման որոշումը կայացնում է «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ն՝ ԱՔՌԱ վարկային բյուրո ուղարկվող հարցման միջոցով: Վարկի տրամադրման հաստատումը ստանալուց և պայմանագիրն առցանց կնքելուց հետո գումարն անմիջապես փոխանցվում է ԻԴՐԱՄ հաշվին, որից այն հնարավոր է կանխիկացնել կամ օգտագործել առցանց եղանակով՝ իրականացնելով վճարումներ և փոխանցումներ:
| Վարկատեսակի անվանում | «Իդրամ» վարկեր |
| Վարկի գումարներ | 5 000 ՀՀ դրամ, 10000 ՀՀ դրամ, 25000 ՀՀ դրամ, 40000 ՀՀ դրամ, 75000 ՀՀ դրամ և 99000 ՀՀ դրամ |
| Վարկի ժամկետը | 12 ամիս |
| Տարեկան անվանական տոկոսադրույքը | 0% |
| Օրական սպասարկման վճար | վարկի սկզբնական գումարի 0.5%-ի չափով |
| Վարկի մարումը | ժամկետի վերջում |
| Սպասարկման վճարի վճարումը | յուրաքանչյուր ամիս, հաշվարկված ըստ օրերի քանակի |
| Հայտի ուսումնասիրման վճար | չի կիրառվում |
| Վարկի վաղաժամ մարում | տույժեր չեն կիրառվում |
| Ժամկետանց գումարի տույժ | 0.3% օրական |
| Ժամկետանց տոկոսի տույժ | 0.5% օրական |
| Ժամկետանց գումարի տոկոսադրույք (վնաս) | 24% տարեկան |





